З а з е р к а л ь е
- Vag Germanyan

- 26 нояб. 2022 г.
- 1 мин. чтения
Մեր պատմության
Հերոսները քնել են,
Մեր հնարավոր
Երջանկության հերոսները...
Մեռել են...
Ճիշտ էն քնով,
Որ հեքիաթային գեղեցկուհին էր քնել
Որի արթնանալը հարություն էր
Եվ ես միտված եմ կարծել
Որ քունն էլ մահ էր...
Մենք սառել ու քարացելենք
Անցյալում
Ճիշտ այն քարացումով
Որ սառցե թագուհին
Սրտեր էր սառեցնում
Բայց անգամ էդ հեքիաթում
Չէր սպանում,
Կարծես դատապարտում
Անվերջ սպասման,
Որ մահից վատ է
Եվ բաց տիեզերքում լող տալու պես
Հուսահատ է...
Մեզ ու
Մեր անավարտ պատմությունները
Կողփել ու տեղադրել են
Լուռ թանգարանների
Ապակեպատ շրջանակներում`
Ներքևում գրվածքով`
Փոքր տառաչափով
Կիսատ
Ու ոչինչ չասող…
Մեր հերոսները չեն հոգնում
Ու չեն գազազում,
Որ տերյանական դարձի գան
Մեր հերոսները առհավետ
Չեն անիծում ներկան
Ու չեն գտնում ուղին
Անցյալի վերացական մեր տան
Քո ու իմ հերոսները
Քնել են,
Քո ու իմ հերոսները
Մեռել են,
Քո ու իմ հերոսները
Կանգնել են,
Ինքնականգել են
Ինքնասպանվել են....
Իսկ մինչ այդ
Զուգահեռ հայելաշխարհում`
Հասարակ մարդկանց քաղաքում
Մենք ընթանում
Ու ապրում ենք
Շարունակ ապրում ենք
Կիսատությունն անտեսում ենք
Ու շարունակ փորձում ենք
Տարբեր հերոսներին
Կապել մեզ ու կապվել
Եվ մենք փորձում ենք
Անգամ կապվում ենք
Ու ես միտված եմ կարծել
Որ թե հանկարծ անգամ
Մի նոր հերոսի
Հոգու, ոգու խորքերում
Հիշողություն ծակող
Փայլփլումով
Նշմարենք
Մեր նախկին հերոսներից մի մաս
Եվ կապ չունի՝
Թվացյալ է - իրական է,
Մենք սարսափով
Ետ կթռչենք`
Ճանաչելով
Նախկին հերոսին,
Ու էդ սարսափի
Մեջ
Մի կտոր
Երջանկության կա,
Որ պիտի
Ծնվի ու կիսատվի
Միանգամից…
2018թ.



Комментарии