top of page

S O U L J O B: Job on Thesis

  • Фото автора: Vag Germanyan
    Vag Germanyan
  • 26 дек. 2025 г.
  • 19 мин. чтения

VII 

Կինն ու Կոնտրակտը



Из всего, что вечно, самый краткий срок у любви

Януш Вишневский


Средний огонь для супа хорош, а для любви нужно чтоб пылала Москва



Վերջին մտքի հեղինակին մոռացել եմ, կարող ա եւ ես եմ ասել ու մռացել եմ ինքս ինձ։ “And the bad blood runs deep breaking his promises”. So fucking monophonic...Կնոջ սերը նման ա սատանայի հետ կոնտրակտին։ Դե հոգու հանձնման ակտ կա։ Բայց ի տարբերություն սովորական մարդկանց որ կոնտրակտի ժամկետի ավարտին փախեփախ են ընկնում Սատանայից՝ միայն թե չհանձնեն հոգին՝ չվճարեն գինը, սիրող կինը պատեպատ ա տալիս, որ հանձնի իր հոգին։ Բայց, ի՞նչ կլինի, եթե կինը սիրի ու բայց հոգին հրաժարվի հանձնել։ Ի՞նչ կլինի, եթե սերը չչեղարկի, բայց հանձնումն էլ չկայանա: Կլինի Լելիան։ Լելիան, որը սկզբում հավատում էր, թե կարելի ա փախչել արդեն եղածից, իսկ վերջում՝ որ կարելի ա վերածնվել առանց մեռնելու: Որ սկզբից կարելի ա հետաձգել, հետո էլ չավարտել: Բայց դե ինչ հոգ, գրողին ավարտ չի պետք, նրան պետք ա բացը։ Բացն ա գրում, ոչ ամբողջը։ Լելիան չհանձնեց հոգին,  ես էլ ստացա նյութը։ Արդար գործարք:  Սատանան անգամ կնախանձեր․․



Մարտ 2022

Բաղրամյանի լուսաֆորի տակ կանգնած էի։  Ինքը շուտ էր հասել, ճանապարհին ինձ գրեց, որ պարկինգ կա Դեմիրճյանի վրա։ Գնահատեցի։ 

Հասա, դուրս եկա մեքենայից, հեռվից տեսա այգու մուտքի մոտ կանգնած ա՝ գլխի չափ արևային ակնոցներով ու գլխից մի քանի անգամ մեծ գլխարկով՝ a la я на солнышке лежу и на солнышко гляжу. 

Բարևեցինք, ժպտացինք, քայլեցինք այգու միջով դեպի Աչաջուր սրճարանը՝ թեզի վրա աշխատելու։ 

Էդ բազում հանդիպումներից թեզի համար ոչ մեկը միանշանակ միայն թեզի համար չէր։ Ոչ մեկը միանշանակ չէր։ Բոլորը երկակի էին, բոլորում կար ինչ-որ խաղ։ Ուղղակի էդ խաղը ես իրենից էի թաքցնում,  ինքն էլ․․․Ինքն էլ էր իրենից թաքցնում։ Ենթագիտակցության հետ անհաշտ աղջնակ էր, չէ․․

Լիքը ազատ տեղ կար, առաջարկեցի ինքը ընտրի՝ ուր նստել․․․Նստեց ամենահեռվում՝ վերջին սեղանին։ Էդ էլ էր ենթագիտակցություն։ Նստեցի կողքը, ոչ թե դիմացը։ Բան չուզեց, բայց սուրճ ու խմորեղեն վերցրի իրեն։ Մի քանի բան կար ստորագրելու, տևեց մի քանի րոպե։ Իսկ հետո․․․


Հետո ինքը խոսում էր, երկաար խոսում էր, պատմում էր իր մասին, արևը մայր էր մտնում հորիզոնին՝ ճիշտ մեր հայացքի առջև,  մթնշաղը դանդաղ տարածվում էր, ինքը պատմում էր դանդաղ, մեղմ ու երկար իր մասին, ճիշտ էնքան մեղմ, որքան գարնային արևամուտի շողերն են մեղմ սփռվում աչքերիդ, այտերիդ ու ուսերիդ՝ խոստանալով վաղն ավելին, քան այսօր։  Ես լսում էի, ուշադիր էի լսում, պահ առ պահ հարցեր միայն մի մտքով էի տալիս, որ ինքը չկանգնի ու ես նայեմ իրեն, ինքն իմ վրա գրեթե չէր նայում, միայն հեռվին՝ հորիզոնից էլ ավելի հեռու, պատմում էր իր խորքերից․ ինձ նայելու ձևը չգիտեր․․․Բայց զգում էի, որ իրեն հարմարավետ ա զգում ինձ հետ, իմ կողքին, չի շտապում, կամաց-կամաց սովորում ա ինձ, ճիշտ անծանոթ  թռչնի պես, որ սար ու ձորերից, անտառապատ բլուրներից եկել ա մարդահոծ անծանոթ մի տարածք ու դեռ պիտի սովորի մարդկանց բնույթին։  Մութն ընկնելուն պես ցուրտ տարածվեց։ Երևանյան կլիման․․․Կուչ էր եկել, առաջարկեցի կուրտկես, հրաժարվեց, առաջարկեց գնալ արդեն։ Գնալուց ինձ միհատ էլ սուրճ վերցրի, իրեն to take թեյ՝ տաք, որ տաքանա։ Բաժանվեցինք այգու մուտքի մոտ։ Մի ժամ անց ինձ ուղարկեց թեյի բաժակը՝ ասելով որ վայելելով  հասավ տուն։ Գնահատել էր։ 




,—————

Հանդիպում էինք հաճախ՝ շաբաթը մեկ կամ երկու անգամ։ Միշտ իր նախաձեռնությամբ. դիպլոմնիցայի ղեկավարին տեսնելու գործնական ցանկություն, ոչ մի տենց ակներեւ ավել բան: Թեպետ ձեւակերպումը հանդիպման միշտ երկակի էր հնչում. կարո՞ղ եմ Ձեզ վաղը տեսնել, կարո՞ղ ենք հանդիպել: Թեզից շեղվում էինք շատ, բայց ոչ հեռու։ Գրվում էինք սոցիալականներով շատ։ 

Հանդիպում էինք երկու սրճարաններում ու օֆիսումս։ Արտ բրիջ, Աչաջուր, օֆֆիս։ Արտ բրիջ, Աչաջուր, օֆֆիս։ 

Ինքնին շփումը ոչնչով չէր աչքի ընկնում, որ գրեմ հիմա դրա մասին։ Ոչ մեկս չէինք ձգվում դեպի մեկս մյուսին, չէ, հեռվից, թեզի չգրված էջերի հեռավորությունից դիտարկում էինք դեռ միմյանց։ Ես իր դաստիարակության  հաշտ շերտերի տակից էի մի բան փորձում տեսնել, ինքն էլ  հավանաբար իմ սոուլջոբի էջերի արանքից մի բան։  Բայց մի քանի դրվագ հիշվել ա մոտս, ու ռազ ուժ գրում եմ ինձ համար, արժի էդ ամենը ստեղ թողնեմ, մի քանի պարբերություն գնա ու մի քանի դարակ հիշողությունիցս ազատվի։ 

Ոչ աշխատանքային օր հանդիպել էինք օֆիսում։ Ուժ մութ ժամ էր։ Վերջացրինք թեզի վրա աշխատանքը ու միասին պիտի դուրս գայինք ու քանի որ մենակ էինք օֆիսում, դռները պիտի փակեի նոր դուրս գայի։ Դուրս եկանք միջանցք, դուռը ծածկեցի, կիսախավարի մեջ բանալիների տրցակը հանեցի։ Մի քանի վայրկյան փնտրում էի՝ ֆոկուս չբռնող աղոտ հայացքս ու մատերիս շոշափոցը իրար հետ համագործակցության մղելով, որ գտնեմ ճիշտ բանալին, երբ կողքս կանգնած ինչ-որ արագ խառնաշփոթ սկսվեց՝ պայուսակի մեջ ձեռքը սուզեց,  գնաց եկավ ու հանեց հեռախոսն ու լույս գցեց ձեռքերիս վրա։

A bronx tale ֆիլմ կար միհատ հին, Դե Նիռոն էր խաղում։ Ու տանձիս չի, եթե նայել եք էդ կինոն, մեկա պատմելու եմ դրվագը մանրամասն, ասեցի, չէ՞, ինձ համար եմ գրում։ Կինոյում Դե Նիռոն ազնիվ աշխատավոր ավտոբուսի վարորդ էր իտալական թաղամասից,  իսկ իրա տղեն որոշում ա կապվել տեղի իտալական ընտանիքների(մաֆիոզ) հետ։ Ու էդ ընտանիքի բոսսի հետ շատ մտերմանում ա։ Տղեն, տղուկը ես կասեի, սիրահարվում ա ինչ-որ սեևամորթ աղջկա ու աշխատում ա իրա իտալական շրջապատից թաքուն պահի դա. դե չեն ողջունվում տենց կապերը։ Բայց պատմում ա իրա սևամորթ աղջկա հետ կապի մասին ընտանիքի բոսսին։ Բոսսը լսում ա, հարցնում ա՝ սիրու՞մ ես, ուրեմն վերջ, թքած մնացածի կարծիքի վրա․ բայց խորհուրդ ա տալիս ամեն դեպքում ստուգել էդ աղջկան։ 

Իսկ խորհուրդը հետևյալն էր․ երբ ընթրիքից հետո կմոտենաս մեքենային, բանալին կմտցնես (70-80-ականներ,  ձեր պուլտով ավտոները դեռ չկան, սիրելիյ (կարդալ յոբանիյ) զումեր), կբացես զամոկը ու հետո էլ դուռը ու օրիորդը կնստի մեքենան, կփակես դուռը ու դանդաղ կքայլես մեքենայի դիմացով դեպի վարորդի կողմը։ Եթե էդ աղջիկը հոգում ա քո մասին, ինքը պիտի որ ձգվի ու ներսից բացի քո դռան զամոկը։ Եթե չարեց, ուրեմն շատ ա տարված ինքն իրանով, ու սիրելու կարողություն չունի։ Տղեն խորհուրդը լսելով, նստացնում ա աղջկան, հետո քայլում մեքենայի դիմացով դեպի իր նստատեղը՝ աչքը պահելով մեքենայի դիմապակուց ներս։ Աղջիկը կինոյի օրենքներով նստելուն պես ձգվում ա ու ձեռքը տանելով՝ ներսից բացում դռան զամոկը։ Տղուկը ուրախությունից թռչկոտում ա ու նստում մեքենան․․․

Լույսը գցեց ձեռքիս տրցակին ու միանգամից գտա ճիշտ բանալին, բայց կանգնեցի, ավելի ճիշտ կանգնած մնացի՝ նայելով իրեն։ Ֆիլմի դրվագը անցավ հիշողությանս դարակներով:  Ինքը մասնակից էր։ Ամենաբնորոշող բանը, որ կարելի ա ասել Լելիայի մասին՝ ենթագիտակցության անհաշտությունից հետո։ 

Նայում էի իրեն։ Հայացքը բարձրացրեց ինձ՝ չհասկանալով ու հարցականով։ Ժպտացի բերանի էն ծայրով, որն իրեն տեսանելի չէր, դուռը փակեցի, դուրս եկանք։ 


Մի ուրիշ անգամ արտ-բրիջից դուրս եկանք երեկոյան։ Ասեցի՝ կճանապարհեմ քեզ՝ թեպետ հաշվի առնելով էդ օրվա սաստիկ քամոտ ցուրտը՝ ձմեռվա նապոլենական ամբիցիան՝ 100 օրից գոնե մեկով հետ գալու, հրաժարվում էր։ Հասցրի իր մեքենայի մոտ։ Շնորհակալություն, նստեց մեքենան, ուզում էի քայլեի դեպի իմը, երբ պատուհանը իջեցրեց․ 

Պարոն Գոռոզյան․․․

Այո՞․․․

Լռեց մի պահ, չէր հասկանում ճիշտ ա անում թե չէ, բայց որոշեց ասի․ 

Եկեք Ձեզ տանեմ դեպի Ձեր մեքենան, էս ցրտին չեք քայլի

Չէ, լավ ա, կքայլեմ

Դիտմամբ հրաժարվեցի, որպեսզի ինքն իր կամուկացից ազատվի ու համոզվի, որ ճիշտ առաջարկ ա անում․ 

Չէ, չէ, նստեք, - ասեց ու ներսից կողքի դուռը կիսաբացեց։ 

Դե լավ 

Նստեցի, վրաս էլի չէր նայում, ընդհանրապես էդ ժամանակահատվածում խուսափում էր ուղիղ աչքի կոնտակտից, եթե գործնական չէր լինում դիալոգը։ Մեքենան տեղից շարժվելուց առաջ, մի քանի բան կտտացրեց էկռանի վրա, երաժշտություն միացավ․․․

And I thank God I'm alive …

You are just too good to be true…

Can't take my eyes off you…

Սինատրայի I love you baby-ն, բայց ուրիշ մեկի կատարմամբ՝ ավելի մեղմ ու ավելի դանդաղ․․․

Ճանապարհին կցկտուր ու ուրախ խոսակցություն պահելով հասանք մեքենայիս մոտ, կանգնեց ճիշտ հետևում։ Երևի նկատեց համարներս, հարցրեց․ 

Էս Ձեր 97-երը ինչ են նշանակում

Միլիոններիս քանակն ա

Ահահա

Քեզ էսօր մի քանի թեզ կուղարկեմ, կկարդաս,  նյութ կառանձնացնես 

Լավ,  շնորհակալություն

Շնորհակալը հեչ, 98-րդ միլիոնս կդնես ջեբս

Ահահա, հա տե՞նց են հավաքվել էդ 97-ը

Բա էլ ոնց, բարի գիշեր, Լելիա

Ցտեսություն, պարոն Գոռոզյան


Էդ թեզի գրելու ընթավքում երկու բան էր տեղի ունենում․ մեկ թեզը առաջ չէր գնում, երկրորդը՝ ամեն բան լճանում ու սովորական էր դառնում, իսկ սովորականը ֆռենդզոնի նախամուտքն ա։ Կարաս ոտքերդ սրբես ուէլքոմի գորգիկի վրա, հանվես, գնաս խոհանոցում նստես ու մի բաժակ թեյ խմելով ու բլիթ կծելով հոգեմտերմիկ զրուցես՝ անսեռության ու անսերության քարկապում: Սրանից ավելի գեղարվեստական նկարագրելը սուտ կլիներ. երբեք ֆռենդ զոնում չեմ եղել: Այ դրա մուտքի մոտ տրորվել, ոտս կախ գցել սիրում եմ. կանգնես, կանգնած էնքան մնաս, որ սյան տեղ անցնես, կինը սովորի ներկայությանդ, սյան կանգուն կայուն մնայուն անփոփոխ էությանդ, ու տարածական հիշողությանը վստահելով՝ մի օր՝ առանց վրադ նայելու, ապավինի անվտանգ էությանդ  ու ապավինածը վայր ընկնի, գուցե մի տեղ վնասվի, ոտքը պլոկվի,   վստահությունը օդում կախվի, շփոթությունը հոգին պատի ու շվարած քեզ նայի․․․Էդ սիրում եմ:  

Խնդիրը շուտվանից էր նկատելի ու կանխատեսելի, բայց բան չէի ձեռնարկում: Դե սպասում էի խնդրի լիարժեք արտահայտվելուն ու թանձր ուրվագծվելուն, որ նոր լուծում փնտրեմ։ Խնդիրը պետք ա սրանա, որ իմ դրա լուծման միջոցների ընտրությանը հիմնավոր ազատություն տամ`

« The time is out of joint: O cursed spite,

That ever I was born to set it right! »


Պարոն Գոռոզյան, դուք նոմինացվել եք որպես լավագուն ղեկավար

Ի՞նչ ա ասում է, հանձնաժողովում ո՞վ կար 

Մենք, ներսիս հրեշտակն ու սատանեն

Սատանեն իմ մարդն ա, հրեշտակիդ վրա էլ կամպրամատ ունեմ 

Ահահա, դե չգիտեմ, բայց որոշումը միաձայն էր

Սաղ իմ կողմից էին էլի, շրջափակման մեջ եմ քեզ առել

Չգիտեմ․․․Չեմ զգում շրջափակումը․․․Դուք ախր չափից դուրս բարի եք։ 

Տենց ես կարծում թե՞ ուզում ես տենց լինի

Տենց եմ զգում․․․Վստահ եմ

Ասում ա՝ ես աշխարհի էն մասնիկից եմ, որ գործում է միայն բարիք՝ ցանկանալով միայն չարիք

Չէ

Բա որ սխալվե՞ս

Չէ, ձև չի․․․Բայց ասեմ՝ սկզբում էդ կարծիքն չէի․․․

Բա ի՞նչ կարծիքի էիր

Որ էդքան էլ բարի չեք ))

Սկիզբն ու վերջն են կարևոր, մեջտեղները՝ հեչ )

Մի խոսքով խորն ա Ձեր հոգին 

Իսկ քո՞նը

Իմը չգիտեմ

Բա ո՞նց իմանանք։ Ջրհորի պես քար գցենք, ձայնից հասկանանք ինչքան ուշ ա տեղ հասնում, էդքան էլ խորնա․․․Մենակ թե բախտի վրա քարի չվերածվի․․․

Ահահա, լավ անցա՞վ Ձեր երեկոն

Արտակարգ՝ ջինը վկա

Լավ, ես գնամ աշխատեմ թեզի վրա ու հանձնաժողովով մտածենք ինչ նվիրենք Ձեզ։ 

Սատանաները ասելու են՝ կործանված հոգիներ

Ահահա, Ձեզ էդ պետք չի, Ձեր կյանքը վայելեք

Վայելքներս չգիտես, տես․․․

Հմմ․․․չէ, կանխագուշակում եմ, բայց հեռատես եմ ուղղակի․․․

Բա էդ հեռատեսությամբդ ջրհորիդ խորությունը չե՞ս կարում չափես։  

))) Ախր Ձեր հայացքից, աչքերից էլ ա զգացվում, որ բարի եք

Հա՞։ Որ էդ հայացքով քեզ խեղդեմ, օք ա՞։ 

Ահահա, լավ գնացի

Ց


Լավ էլ հաստ ուրվագծվում ա իրավիճակը՝ հեսա-հեսա ջեռոցը կմիացնի, խմորը կհունցի,  բլիթ կթխի, թեյնիկը կֆսֆսա, ու կհրավիրի ներս թեյախմության:    Իսկ թեզը…

Թեզը դոփում էր տեղում: Էդ բարդակ համալսարանի չափանիշները բավարար ցածր էին, որ վատ թեզն էլ կարողանար անցներ առաջ, բայց Լելիայի գրած թեզը անգամ էդ ֆորմալ չափանիշների չէր ձգում։ Ինքը զբաղվում էր թեզով, մեղադրելու չէր, բայց չէր ձգում, իրա էդ թեզով զբաղմունքը թեզը տեղից չէր շարժում, միայն սեփական ահանգստությունն ու օվըռֆինքն էր տեղից շարժում, անգամ թափահարում ու ինչ-որ պահից սկսեցի անհանգստանալ անգամ ես․ իրա կտրվելը կամ պրինցեսսայի ցածր գնահատական ստանալը ոչ մի ձև իմ պլանների մեջ չէի կարողանա մտցնել։ 

Երկուշաբթի

Արդեն դեզերտիրության հոդված ա ուրվագծվում

Չէ, չեմ քնել, բայց վաղը անեմ էլի, չեմ ձգում, 7-ից արթուն եմ, մարդ եեեմ

Մարդ չես, դիպլոմնիկ ես, անգամ դիպլոմնիցա

Խնդրում եեեմ, մեղկ եմ

Տենց էլ կգրենք ղեկավարիդ կարծիքի մեջ՝ մեղկ էր

:////…

————————

Չորեքշաբթի

Ու՞՞ր ա իմ գրած պլանը։ Մենակ առաջին գլուխն ա իրա ենթագլուխներով

Հաա, երկրորդը առավոտյան կգրեմ կուղարկեմ մինչ ձեր արթնանալը

Չէ, էսօր քնել չկա մինչև երկրորդը չավարտես

Ի վիճակի չեմ, աչքերս ցավում են արդեեեն։ Ծերացել եմ էս թեզի ձեռը

Ասա բախտդ չծերանա, որովհետև էդ միակ բանն ա, որ կարա քեզ փրկի 

Պառկել եմ արդեն, էլ չեմ վեր կենալու! 

Էն որ ասում ես թեզից հետո կյանք կա է, էդ պաշտպանածների համար կա, չպաշտպանածները երկրորդ կռուգով են գնում

🙂

Վեր կացրի, ոնց որ թե հա՞

:) Բայց ուզում եմ ասել, որ Ձեր ձիպլոմնիցան ատում ա արդեն էն ամեն ինչը, ինչ կապված ա էս գրողի տարած թեզի հետ

Երկար բարակ ասելու փոխարեն ասեիր՝ ատում եմ Ձեզ

🙂

Լավ ա, ատելությունը ուժեղ շարժառիթ ա


——————————

Ուրբաթ

Ես վաղը աշխատանքից օֆֆ կվերցնեմ, գոնե էսօր վերջացնենք երկրորդ գլուխը

Դու գիտես։ Հիմա գրու՞մ ես։ 

Հա, 2.2-եմ գրում, բայց ուրեմն դուք էլ չքնեկ 

Ես սենց թե նենց արթուն եմ, հոգիս, էս ժամերին

Էդ հոգիսը թող մնա սոուլջոբում

Հոգիսը սկզբից կյանքում ա եղել, նոր սոուլջոբում

Հենց էդ ա, արժեզրկված ա 

Ուզում ես արժեք հաղորդեմ իրա՞ն։ 

Մինչև էդ 2․1-ը կընթերցե՞ք։ 

Չէ։ 

Իսկ կարող ա էս թեմաներով ինչ-որ բան ունենաք, հարստացնեմ իմ գրածը

Ձուկը ջրում բազառ մի արա

Լավ․․․


Լուսաբացի կողմերը ուղարկեց ինձ երկու գլուխները, ուղարկեցի իրեն քնելու, ես բացեցի կարդամ։ Ուրախ թեզ էր, ահագին խնդացի, մանկական լեզվամտածողությամբ ու սահմանումներով․․․Ու բնականաբար թեզի համար անընդունելի։ Վիճակը վատ էր․․․Զուտ ինձ ու իրան ուրախացնելու համար բոցերով ուղղումներ արեցի, համարյա ամբողջը դեղնացրեցի, հետ ուղարկեցի, ու ես ուղևորվեցի քնելու՝ զարթուցիչը 3 ժամ քնի համար լարելով․․․


Մի կերպ արթնացա։ Կոֆես ֆռթցնելով ու սիգարետս փչելով զանգեցի մի 3-4 տարի առաջ պաշտպանած դիպլոմնիկիս, որի թեզը պլյուս մինուս նույն թեմայով էր։ 

Ի՞նչ կա, Լևոն, ո՞նց ես

Բարև Ձեզ, պարոն Գոռոզյան

Թեզդ պահե՞լ ես մոտդ

Ի՞մ թեզը․․․Պիտի որ, ինչի՞

Կարա՞ս ուղարկես

Հիմա փորձեմ գտնեմ, բայց ինչի՞ համար ա պետք

Գրագողությունը ստուգենք

Բայց չկա գրագողություն ընդեղ

Դե ուրեմն մտածելու բան չունես, ուղարկի

Ուղարկեց։ Լավ թեզ էր։ Զանգեցի միջպետական ԲՈՒՀ-երից մեկի ամբիոնի վարիչին՝ ընգերոջս։ 

Ի՞նչ կա

Իյաաա, լուսը քեզ լսողին, էս իիինչ բան ա,   համ արթուն ես էս ժամին, համ էլ մի շաբաթ անց հետ ես զանգել։ 

Հա, խիղճս չտարավ, գիշերը չեմ քնել

Փորացավդ ասա

Էս թեմայով կարաս թեզ ճարես գրադարանից Ձեր 

Խի չեմ կարա, ու՞մ ա պետք

Գիտությանը 

Գիտությանը պետք ա, արի դիմում գրի, կդիտարկենք դիմումդ, 3 աշխ օրում կպատասխանենք

Իսկ խեռս մեջը attach չանե՞մ

Կարաս, եթե ուզում ես ոչ մի խեռս չստանաս:  Ինչի՞դ ա պետք, արա: 

Դիպլոմնիկիս ա պետք

Թո բա թե դիպլոմնիկ ա

Բա ի՞նչ ա 

Ծիտ կլնի էլի

Կարող ա․․․․Ճարու՞մ ես։ 

Կարող ա…Կգաս, կվերցնես մոտիցս իրիկունը

Չե՞ս կարա առաքում անես

Իսկ խեռս էլ մեջը չդնե՞մ

Չէ, մանրուքների հետեւից մի ընկի

Տավարր, - ցածր խնդալով ասեց, - ճարեմ, կգրեմ, հաջող, - ասեց ու դրեց

 Մի կես ժամ անց մեյլիս երկու հատ թեզ ստացա։ Արտակարգ թեզեր էին։ Էս երկուսն ու Լևոինիը որ սինթեզի իրար, մի հոյակապ գրագողություն կստացվի։ 

Բացեցի վորդը, սկսեցի գրել պայմանագիրը։ Համարյա պատրաստ էր։ Զանգեցի Սահակին՝ փաստաբանիս՝ ընգերոջս․ 

Միհատ պայմանագիր եմ ուղարկում քեզ, կարա՞ս լավ տեսքի բերես

Ի՞նչ պայմանագիր

Հոգեառության

Իհարկե, որդիս, ուղարկիր 

Հետ ուղարկեց՝ մի քանի ուղղումներով․ 


 


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ


Հայաստանի Հանրապետություն, Ք.Երեւան         16ապրիլի 2022թ.


Վիգեն Գոռոզյանը(գրանցման հասցե`), այսուհետ` Կողմ 1, ի դեմս` Վիգեն Գոռոզյանի եվ Լելիա Միրզոյանը (գրանցման հասցե՝ ) այսուհետ`Կողմ 2, ի դեմս` Լելիա Միրզոյանի կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին․


1. Պայմանագրի առարկան և կողմերի պարտականությունները 

1.1. Կողմ 1-ը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից ոչ ավելի ուշ քան մեկ օր անց Կողմ 2-ին ուղարկել էլեկտրոնային նամակի միջոցով «Թվային գովազդային ․․․» վերտառությամբ մագիստրոսական թեզեր՝ թվով 3` պաշտպանված 2018, 2020, 2021  թվականներին

1.2. Կողմ 1-ը պարտավորվում է պահպանել գաղտնիություն 1.1.-ում նշված գործողության վերաբերյալ և չբացահայտել այլ անձանց և կառույցներին, որ Կողմ 2-ը ստացել է հասանելիություն վերոնշված մագիստրոսական թեզերին: 

1.3. Կողմ 1-ը պարտավորվում է Կողմ 2-ին ամեն հնարավոր կերպ օգնել և օժանդակել Կողմ 1-ի կողմից ուղարկված թեզերը Կողմ 2-ի թեզում հաջողությամբ թխելու և գրագողությունը առանց հետքերի ավարտին հասցնելու գործում: 

1.4. Կողմ 1-ը վերոնշված հանցագործության(գրագողության) վերաբերյալ պարտավորվում է պահպանել գաղտնիություն և չհայտնել շահագրգիռ երրորդ կողմերին ու կառույցներին գրագողության փաստի մասին: 

1.5. Կողմ 2-ը պարտավորվում է 2022 թվականի ապրիլի 30-ին կամ 2022 թվականի մայիսի 7-ին իր կողմից շահագործվող ալ կարմիր գույնի Mini Cooper  (համարանիշ` 88//888) մեքենայով 12 ժամվա ընթացքում(անընդմեջ) Կողմ 1-ին մատուցել անձնական վարորդի ծառայություներ, որի մեջ ներառվում է.

1.5.1. Կողմ 1-ի մեքենա նստելիս և մեքենայից դուրս գալիս բացել և փակել դուռը

1.5.2. Կողմ 1-ի ցանկությամբ վարել մեքենան ցանկացած ուղղությամբ Երևան քաղաքից առավելագույնը 130 կիլոմետր հեռավորության վրա Երեւան-Սեւան-Դիլիջան ուղղությամբ

1.5.3. Կողմ 1-ի համար ետեւի նստատեղին ստեղծել  հարմարավետ պայմաններ երթի ժամանակ

1.5.4. Կողմ 1-ի ցանկությամբ միացնել կողմ 1-ի ճաշակին համապատասխան երաժշտություն

1.5.5. Չդժգոհել, չփնթփնթալ, Աստծուն չհիշել, չանիծել, զղջման և փոշմանումի բացականչություններ չհնչեցնել

1.5.6. Անձնական վարորդի ծառայությունը մատուցելիս Կողմ 2-ը պարտավորվում է պահպանել բարեկրթության կանոնները, սպասարկան բարձր մակարդակը, ինչպես նաև դեմքին ստեղծել և ամբողջ ընթացքում պահպանել «Ես եզակի երջանիկ և բախտավոր եմ, որ ինձ ընձեռվել է հնարավորություն լինել Ձեր անձնական վարորդը» ժպտերես արտահայտությունը և  դրա արտացոլումը: 

1.6. Կողմ 2-ի կողմից ստանձնած անձնական վարորդի ծառայության մատուցումը սկսում և ավարտվում է կողմ 1-ի բնակության հասցեում: 

1.7. Կողմ 1-ի կամ Կողմ 2-ի 2022 թվականի ապրիլի 30-ին կամ մայիսի 7-ին վատառողջ կամ ազատությունից զրկված լինելու դեպքերում, Կողմ 2-ի պարտավորության կատարումը կարող է երկարաձգվել մեկ շաբաթով: 


2. ․․

3.․․․

4. Վեճերի լուծման կարգ և այլ իրավական բլա բլա բլա


Անուն, ազգանուններ, Ստորագրության տեղեր․․․


Պառկեցի քնելու․․․


Արթնացա։ Գրել էր, որ կարդացել ա ու որ կչկչում ա, հումոր ուներ ու կարևորը կնոջ համար՝ հումոր գնահատել գիտեր՝՝ բացառությամբ շատ խորը շերտերի տակ թաքցրած պոստ իրոնիայի։ Խնդրեց մի քանի ժամ, որ ուղղումները կատարի ու նորից ուղարկի ինձ։ Ասի փորձի։ Ուղարկեց։ 

Ո՞նց ա

Տրամադրություն բարձրացնող ա

Ահահա, չասեք վատ ա, ես ինձ կզոհաբերեմ արդեն

Մի խանգառի

Բոլոր դեղինները ուղղել եմ

Ծառի ճյուղին մի տեղ նստի ծլվլա մինչև կարդալս վերջացնեմ

Կապրի՞, դոկտոր ջան

Զսպաշապիկով միայն․․․Սա հանձնելու թեզ չի

Հողս փորե՞մ արդեն․

Չեմ պատասխանում։ “Ի՞նչ անեմ”։ Լռում եմ։ “Գոնե ասեք ինչի վրա աշխատեմ․․․․”․․․



Մի քանի ժամից ուղարկում եմ ճարածս թեզերի առաջին էջերը՝ վերնագրերով։ 

Կուղարկե՞ք։ Ես գիտեի որ Ձեր հոգին շաատ խորն ա

Հոգիս կարող ա խորն ա, բայց ստեղ ձեռքերիս երկարության հարց ա․․․Երեք թեզ, երկուսինը ուրիշ բուհ-ից, որի պլագիատը հայկական ծրագիրը չի կարա ստուգի, երրորդը՝ հին թվականի, որը ծրագրի արխիվից հանվել ա արդեն։ 

Կուղարկե՞ք

Ո՞վ գիտի․․․

Այսի՞նքն

Նայած ինչ առաջարկես դիմացը

Իսկ ավելի ուղիղ

Սրանից ուղիղ ուղղահայացն ա

Միհատ աղոթքը կոգնի՞

Օյ դե լավ էս զատիկ օրով ինձ մի աստվածացրու

Հիմա ինչ առաջարկե՞մ

Չգիտեմ, գործարքի մեջ պիտի մտնես հետս

Սատանա՞

Нее, Мефистофель

Բայց ես ի՞նչ առաջարկեմ, որ ինձ վնաս չլինի

Քեզ վնաս լինելը պարտադիր պայմանն ա

Լավ, կարող ենք միասին գնալ ընթրիքի։ Կամ ես Ձեզ կասեմ իմ սիրած տեսարանով վայրերից, ու եթե թեզը օգտակար եղավ ինձ, ես էլ Ձեզ հետ կգամ

Քո գալը ինձ ի՞նչ բայց

Դե որ չգնաք անտառներում կորեք )) Ուտում եմ ներվերը Ձեր էլի 

Հաստա՞տ ուտում ես։ Կարո՞ղ ա շոյում ես։ 

Դե չգիտեմ ուրեմն, դուք առաջարկեք

Ես էլ չգիտեմ, դու մտածի․․․ու որպեսզի լավ ստացվի մտածելը, կարող ես նախևառաջ պրինցեսսայի սինդրոմդ մի կողմ դնես։ 

Լավ էլի․․․

Գնացի, մտածի 


Մի ժամից գրում ա, որ կամ ես առաջարկեմ մի բան, կամ ինքը ինքնուրույն կփորձի գրել։ Ուղարկում եմ պայմանագիրը։ 

։DDD Ծիծաղում էի պայմանների վրա

Հումորով ա գրված, բայց լուրջ ա

Նենց ա ընդհանրապես իմ սրտով չի էս պայմանագիրը

Էդ էլի անհրաժեշտ պայմանն էր 

Պիտի որոշակի կետեր վերանայենք։ Առաջինը՝ դուք պարտադիր պետք ա ետևի նստարանին նստեք

Ինչի՞ ա դա սկզբունքային քեզ համար

Որ ճիշտ տպավորություն լինի 🙂

Դե հա, որ տեսնողին ասես՝ գիտական ղեկավարիդ հետ պայմանագիր ես կնքել, որ ինքը քեզ գրագողության նյութ տա, իսկ դու անձնական վարորդ լինես, չեն հավատա, դե հա )) 

Ու հա չեմ ուզում էսքան մաքուր ապրածս ջուրը գցեմ :DDD 

Հաա․․․

🙂

Օք, հետևի նստատեղ, բայց ուրեմն դու էլ վարորդի համազգեստ պիտի հագնես

Չէ, բմբուլով հնդիկ չեմ

Օ՜հ, “я кнажеская дочь” (Г.Н.В.)

Հետո, ուղղությունը միայն Դիլիջան

Դիլիջան, բայց ճանապարհին կարող ա ուզենամ կանգնեմ, սիրտս կարող ա սեմոյի մոտի ձկից ուզի․․․

Ես հաց չեմ ուտելու

Իհարկե չես ուտելու, վարորդը կսպասի մեքենայի մեջ

Ինադու եք անում։ 

Չէ, պարզաբանում եմ իրավիճակը և դերերը՝ հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար։ Քո դերը վարորդի ա, վարորդի, վարորդի, ոչ թագով հերոսուհու։ 

էլի մի քանի կետերով բազառ արեց, տարավ - բերեց, մի տեղ ես զիջեցի, մի տեղ ինքը, Վերջնական տարբերակը ուղարկեցի իրեն՝ գրելով․ 

Դե ստորագրման ձևը գիտես, էն ափփլիքեյշն էր ինչ էր, որ ինձ էիր մի օր ուղարկել քո թղթերը ստորագրելու

Հաա, հիշել ա․․․Դե ես էլ Ձեր ձև կանեմ, կգաք դեմ առ դիման կստրոագրենք

Օք

Չէի սպասում Ձեզանից․․․ անկեղծ․․․Զարմացած եմ․․․

Դե ես ասում էի չէ, որ սկզիբն ու վերջն են կարևոր, մեջտեղները՝ հեչ․․․

Հա, ճիշտ էիք․․․Մեկ էլ մտածեք, որ էս ամեն ինչը իրա բացասական հետևանքը թողնելու ա

Ինչի՞ վրա

Բնականաբար մեր շփման

Օ, ի՜նչ ցավ, ի՜նչ ցավ

Լավ, նյութերս պատրաստեք ու փոփոխությունները, քանի չեմ փոշմանել

Փոշմանելով մի սպառնացեք, օրիորդ,  կորցնողը դու ես

Իսկ ես չեմ սպառնում, պարոն, իրողությունն եմ ներկայացնում․․․Դե պրիցեսսայի սինդրոմը պահի տակ միանում ա, հասկանու՞մ եք

Փաստրոեն ընդունու՞մ ես, որ այն գոյություն ունի

Այո 

Լավ, վերջնական տարբերակի հետ համաձայնութունդ հաստատու՞մ ես, տպեմ

Հաստատում եմ․․․Թեև գիտեմ, որ սա ճիշտ քայլ չի

Երբեք հաստատ չգիտես, մադմուազել

Ես հիմնվում եմ ներկայիս իմացության վրա

Լավ ստրատեգը 10 քայլ առաջ ա իմանում

Ես լավ ստրատեգ չեմ ոնց տեսնում եք

Դե հա, պարզել ենք՝ դու շուստրեգ ես ու ստրատեգների չես․․․չէիր հանդիպել



Պայմանավորվեցինք Արտ-բրիջում հանդիպել՝ ստորագրման արարողության համար )): Եղանակը էլի տաքացել էր՝ էս անգամ թվում էր վերջնական ու անդարձ՝ ստորագրության պես։ Հասա մուտքի մոտ։ Դրսում արդեն սեղաններ էին դրել։ Ծխեցի։ Զանգեցի ծխելուց իրեն, վերցրեց չի խոսում․

Ալո, - ասում եմ, - Ալոոո, - կրկնում եմ․․․Ձայն չկա, - լսու՞մ ես ինձ

Լռություն պահելուց հետո շպրտեց վրաս․ 

Ասեք

Ճանապարհի՞ն ես

Էլի լռություն պահելուց հետո, հարցրեց․ 

Դուք հասե՞լ եք

Մուտքի մոտ եմ

Անջատեց․․․Հետ զանգել չարժեր․․․

20 րոպե սպասացրեց։ Վերևից ճեմելով իջնում էր, ինձ տեսնելուց՝ քայլքը ավելի դանդաղացրեց՝ վրաս արդեն առանց նայելու։ Հասավ, դիմացս չկանգնեց, չբարևեց, եկավ կողքս կանգնեց։ Սպիտակ բարակ թիշըրով, ջինսովկա բաճկոնով․․․Տխուր էր։ Ու տխրության պատճառը ես էի։ 

Լա՞վ ես

Մտնենք ներս, - ասեց ու առանց սպասելու առաջ ընկավ դեմի մուտքի դուռը

Նստեցինք, սեղանով դեպի իմ կողմ սղացրեց ինչ-որ թուղթ․ 

էս էլ պետք ա ստորագրեք

Նայեցի․ պրակտիկայի օրագիրն էր․ 

Էս վերջում, - ասեցի ու հանեցի պայմանագրերը, բացեցի ստորագրությունների էջերը, մեկնեցի իրեն

Անցնող մատուցողին խնդրեց գրիչ բերել, բերեց, առանց վրաս նայելու ստորագրեց։ Աչքովս ընկավ մատի վրայի թագաձև արծաթե մատանին, որի վրա բոցվել էի մի անգամ ու դրանից հետո էլ չէր հագնում։ 

Էս մատանովդ կոմպենսացնու՞մ ես իրավիճակը

Բան չի պատասխանում։ Հարցնում ա․ 

Էսօր կուղարկե՞ք թեզերը

Իհարկե, ես իսկական չարիք եմ, կակոյ-նիբուձ քցող չեմ 


Հեռախոսը հանեցի, մի քանի ֆոտո արեցի իրեն․ սովորություն էր արդեն դարձել։ Իրեն պարբերաբար նկարում էի, մի ամբողջ հավաքածու ունեի տարբեր օրերի․․․Չգիտեմ ինչի էի անում․․․Հիմա ռեֆլեքսիա անելով կարծում եմ, որ սիրահարվածությունս էի նման կերպ արտահայտում։ Հիշում եք, չէ՞, սիրահարվածության սկիզբը անբեկանելի էր, եվ հիմա՝ էդ պահին, ես ընդամենը զսպում ու վերահսկում էի այն՝ ոչ ավելին․․․Իսկ նկարում ես այն, ինչ քեզ դուր ա գալիս, ինչի հետ հոգիդ կապ ա տեսնում։ Եվ օբյեկտիվը էստեղ ընդամենը էն նեղ թունելն էր, որտեղից հոգիս լուր էր առնում իր մասին։ Նյարդայնանում էր միշտ նկարելուցս, էս անգամ առավել սուր արձագանքեց․ 

Դե հերի՛ք ա, ինչքա՞ն կարելի ա

Գահընկեցության օրն ա էսօր, հիշարժան ա

Հերի՛ք ա, դադարե՛ք, - ասեց ու ձգվեց հեռախոսիս, հեռախոսը փախցրեցի մոտից, - հերի՛ք ա, էլ ի՞նչ եք ուզում, էլ ի՜նչ եք ուզում, արդեն կոտրել եք․․․ - ասեց ու աչքերը մի պահ լցրեց․․․ Woօօw` ներսումս ասեցի, էդ անտեր թագն ու գահը իսկապես կարևոր էր, իր պաշտպանությունն էր, զրահներն էին, որոնք խոցել էի․․․եվ իմ խոչընդոտը իհարկե․․․Ես գիտեի, որ դա ա խնդիրը, բայց որ էս կարգի ճիշտ դուրս եկա՝ զարմացա ինքս ինձ վրա․․․

Հեռախոսը պահեցի, չնկատելու տվեցի, որ աչքերը լցվել էին․ ինքը հաստատ չէր ուզի, որ ես դա նկատած լինեմ։ Փոխեցի թեման, փորձեցի միքիչ զվարճացնեմ, միքիչ ստացվեց․․․Քնննարկեցինք մի քանի բան ու դուրս եկանք։ Կճանապարհեմ՝ ասեցի․ 

Քայլեցինք վերև դեպի Սայաթ-Նովա որտեղ իր մեքենան էր։ Հասանք մեքենային, դուռը բացեցի նստեց, հարցրի․ 

Կարո՞ղ ա ինձ էլ հասցնես ավտոյիս մոտ

Չէ, ես ուղիղ եմ գնալու, չեմ կարա շեղվեմ

Ավտոս ուղիղ գծի վրա ա 

Չէ, կքայլեք, ոչինչ, - ասեց ու դուռը վրաս գոհ շրխկացրեց

Լավ, - ասեցի իրեն, բայց իրականում ինքս ինձ ու էդ պահին հիշեցի, որ պրակտիկայի օրագիրը տենց էլ չստորագրեցի, բայց ձեն չհանեցի․․․

Ինքը քշեց գնաց, ես նստեցի փողոցի նստարանին։ Մի 7 րոպե պահեցի, որ լավ հեռու գնա, ու զանգեցի․ 

Ասեք

Պրակտիկայիդ օրագիրը

Վայյյ, ասեցի չէ, ստորագրեք սկզբում։ Որտե՞ղ եք։ 

Տեղիցս չեմ շարժվել, սպասում եմ գաս տանես ինձ մեքենայիս մոտ։ 

Ըխկ․․․․

Ի՞նչ

Հեչ, - դրեց 

Մի 5 րոպեից մեջքիս հետևից սիգնալի շարան լսեցի՝ կատաղած շարան տենց։ Շրջվեցի, քայլեցի, նստեցի կողքը։ 

Որտե՞ղ ա Ձեր մեքենան

Ուղիղ գնա մի 2 խաչմերուկ։ Ու մանր չարության վրա սիրտ մի ծախսի, որ էն ժամանակ հասցրած լինեիր, հետ չէիր գա 

Դիտավորյալ չէ՞, սպասեցիք գնամ, նոր հիշացնեք․․․Չարություն չէր, ուղղակի հաճելի էր, որ դուք ինձ ճանապարհեիք, ոչ թե ես Ձեզ։ 

Լուսացույցի մոտ երգ միացրեց․ I put a spell on you, բայց կնոջ կատարմամբ

Փլեյլիստի՞ցդ ա

Իմ սիրածներից ա

Բա Կոկե՞րի կատարմամբ

էլի լավն ա

Because you are mine խոսքը պիտի տղամարդ ասի՝ խրպոտ ու բամբ ձայնով։ 

Մտածեց, ժպտաց, ասեց՝ երևի ճիշտ եք։ 


Հասանք մեքենայի մոտ, պարզվեց ոչ ես գրիչ ունեմ, ոչ ինքը։ Աջ-ձախ նայեցի, տեսա դիմացի մայթին օֆիսային պարագաների խանութ կա, խախտում անելով վազելով անցանք փողոցով, ձեռքս տվի իրեն՝ բռնեց փոքր աղջնակի պես։ Պարզվեց խանութը միայն մեծածախ էր, ստիպված 24 հատանոց BIC գրիչների տուփ առա, հասանք մեքենան, ստորգրեցի, տուփը տվեցի իրեն․ 

Կբաժանես կուրսեցիներիդ

Լավ, - ծիծաղալով ասեց 

Դե գնա աշխատի, ցտեսություն

Մի րոպե, - դուռը բացեց իր մեքենայի, կռացավ, բառդաչոկից մի բլոկ զաժիգալկաներ հանեց, - Էս էլ Ձեզ, ծխող եք

Քեզ ո՞րտեղից էս

Նվիրել են, բայց դե ինձ պետք չի

Մեջից միհատ հանեցի, դրեցի գրպանս, ասեցի․ 

Veuillez agreer l’expression de mes meilleurs sentiments 

Սիրուն ա հնչում, թեև չգիտեմ ինչ ա 

Մերսին ա ընդամենը՝ քաղաքավարի, քաղաքավարության մանյակներ են ֆրանսիացիները 

Մեկա սիրուն ա

Ու երկաաա՜ր

Երևի տենց ավելի ճիշտ են արտահայտնվում էմոցիաները

Էմոցիոնա՞լ եք, օրիորդ

Այո, պարոն․․․Մադմազելը բայց ավելի սրտովս ա

Էլի ավելի սիրուն ա հնչու՞մ

Այո, բայց պարոնը մեսյոյից սիրուն ա

Ինչի՞

Մի ձև խստություն կա պարոն բառի մեջ, մեսյոզ ղզիկական ա 

Բոն նյուի, մադմուազել

Ցտեսություն, պարոն


Քշեց, հենվեցի մեքենայիս, սիգարետը դրեցի բերանս, զաժիգալկով վառեցի․․․Ծուխը շոյելով շնչուղիներս տեղավորվեց թոքերում եվ մի պահ անշարժանալով՝ գործարքի մեջ մտնելով՝ տալով հանգստություն և բավարարվածություն և վերցնելով լարվածություն ու կենտրոնացվածութուն՝ դուրս պրծավ բերանիցս՝ շնչելու անհրաժեշտությունն հնարավորինս հետաձգած հոգոցի ձևով․․․


Ընթացքը անբեկանելի էր։ Խաղը վերջապես սկսված և դրա պայմաններն ընդունված էին․․․Կարո՞ղ էի առանց խաղի, առանց ինտրիգների, պարզ, շիտակ ու անկեղծ շփվելով՝ խոսելով փորձել ուզածիս հասնել․․․Կարող էի։ Բայց արա, ինչքա՞ն կարելի ա խոսել, սերը սեմինար չի, հարաբերությունները բորսա չի, որ խոսելով իրա էությունը ջրի երես հանես։ Ընդհանրապես սերը ջրի երես հանել պետք չի, սերը սեփական պարզած, պարզաբանված էությունից չքանում ա, ջրի երեսին խեղդվում ա ձեր խոսքից ու մտքից, ձեր գիտակցումից ու իմաստավորումից ու նորից սուզվելով՝ կորցնում ա ջրի հատակին մնալու կարողությունը և խեղդվում ա՝ էս անգամ արդեն ջրի էությունից։ Սերը չի բացատրվում, սերը հարուցվում ա։ Բացատրվում ա միայն անսերությունը՝ էդ էլ մեծ դժվարությամբ ու գրեթե միշտ չընդունվելով։ Սերը չպիտի ելնի գիտակցական դաշտ, չպիտի խոսքով ծանրաբեռնվի, պատճառներ ու հիմնավորումներ, թե կուզեք արդարացումներ ընտրի իրեն, թաքուն պիտի մնա, ենթագիտակցական ելևէջների մակարդակում վերև ներքև անի, սերը միություն ու դաշինք չի, որ խոսքի պարաններով կապվեք իրար, չէ, չէ, սիրտը սրտին կապելու համար խաղ ա պետք։ Սրտերը կապվում են թելերով՝ բարակ, թափանցիկ, խաբուսիկ, գրեթե անտեսանելի, բայց հազար ու մի՝ իրար մեջ խառնված, խճճված թելերով։ Ու էդ թելերի վրա պիտի տատանվես, հավասարակշռությունդ պահես՝ պարես․․․Մինչև․․․Թե չէ խոսքով որ սերը շատ մաշացնես, մի օր էլ խոսքի տակ էլ բան չես գտնի։ Ու ստիպված կլինես ապրել առանց գինի(սեր) սափորում՝ անվերջ սիրելու երդում տված ու դրա ձեռքը կրակն ընկած կնոջդ միջավայրում․․․Սերը իրադարձություն պիտի լինի, ոչ թե պայմանավորվածություն, սիրելիներս․․․


Հասկանու՞մ էի ում եմ հանդիպել․․․Հասկանու՞մ էի իրա տեսակը․․․Հա, համարյա ճշգրիտ․․․Հասկանու՞մ էի, որ սերը սխալական կարա լինի և վատ վերջանա․․․Ինչի սերը ե՞րբ չի սխալական։ Էս աշխարհքի ոչ մի իսկական սեր լավ չի վերջացել։ Ես մենակ Ֆիլիպ Ռոտի սերը գիտեմ․

“Մարդիկ սխալմամբ կարծում են, թե սերն իրենց ամբողջական է դարձնում: Աշխարհով մեկ փնտրում եմ Պլատոնի հնարած՝ իրենց կեսին: Բայց ես հո գիտեմ, որ դա այդպես չէ: Ես հո գիտեմ, որ դու ամբողջական էիր մինչև էս պատմության մեջ ընկնելը: Ու սերը քեզ ամբողջականություն չի հաղորդում, ընդհակառակը՝ քեզ մասերի է բաժանում: Դու ամբողջական էիր, դու հերմետիկ փաթեթավորված էիր ու հանկարծ քեզ հերձեցին: Քո ամբողջականության մեջ ներխուժեց մի օտար մարմին՝  Նա: Կես տարի դու փորձում էիր այն քեզ ձուլել: Ու դու չես վերադարձնի երբեմնի ամբողջականությունը, քանի դեռ չես ազատվել նրանից, այդ օտար մարմից: Կամ դու նրան կվանես, կամ այն կձուլվի քեզ, բայց այնպես, որ քեզ կկործանի, քանի որ այլ կերպ ձուլվել նա պարզապես ունակ չէ:”

Նենց որ, սիրելիներս, սերը ոչ միայն իրադարձություն ա, այլև հաճախ փորձանք ա, որ գլխիդ ա ընկնում մի սովորական Վոննեգուտյան երեքշաբթի․․․ Իսկ Լելիան․․․Լելիան պատրաստ չէր ոչ թեզին, ոչ սիրուն․․․Շերտերով պաշտպանության շրջաններից էն կողմ էր՝ զգուշավորության, ապահովագրության, չէզոքության, դաստիարակության՝ ու էդ ամեն ինչը հայկական սափորի մեջ հողի տակ խրած պահած՝ պահպանած՝ ռեզեռվացիա տված ու դրա հետևանքով իրական անձը մեռցրած․․․Ու խաղը միակ ճանապարհն էր էդ շրջանները շրջանցելու և իր իրական անձին ուղերձը տեղ հասցնելու․․․Ու երբ զգացմունքները արթնանան, իրա իրական կանացի սկիզբը դուրս ա թռնելու ամեն պատնեշի ու շրջանի վրայից՝ հանդգնության ու համարձակության թռիչքներով։ Իսկական կնոջ պես՝ կանացիության ամենապարտադիր կանոնով՝ սիրելու ու պատկանելու ունակությամբ․․․


Հեռախոսս ծնգաց․


Բարև, սիրուն տղա, համարդ կտա՞ս

Մարիան էր։ Հա, առաջին սոուլջոբի Մարիան․․․Թե ինչի էր ինձ հիշել․․․․Լավ չի, որ հիշել ա․ էդ ժամանակ  գրում էի սոուլջոբի էն հատվածը, որտեղ իր պրոտոտիպի հերոսուհին ակտիվ գործող անձերից էր, իսկ գրել պետք ա անցյալ դարձածի մասին․․․Բայց դե պատասխանեցի․

Ես քո իմացածներից չեմ

Ճիշտ ա, դու դրանցից բեթար ես, - ասեց ու զանգեց

Դեսից դենից խոսեցինք, ամեՌիՔայից էր զանգում, չէ, բարեբախտաբար Երևան այցելել չէր պատրաստվում։ Հետո մի պահ հարցրեց․ 

Լսի, էն օրը Լոսում նախկինիդ եմ տեսել

Ի՞նչ նախկին

Էն, որին ես ճանաչում եմ

Ե՞վ

Եվ միհատ, կներես իհարկե, լոխի հետ էր

Ես ինչ ներեմ։ Նորմալ ա, պսակվել ա հետը, հուսով եմ քո ոճի մեջ չես հարցրել՝ էս լոխի հետ խի՞ ես ֆռֆռում։ 

Ահահա, չէ, կարիք չկար, գիտեմ՝ ինչի 

Արի հետաքրքրվեմ իմացությամբդ

Մմմ․․․Դու զգացել ես, որ քո բոլոր նախկինները քեզանից հետո կաբլուկների հետ են լինում։ 

Դու ի՞նչ գիտես, դու ինձնից առաջ էլ, ընթացքում, հետո էլ կաբլուկների հետ էիր 

Ահահա, չէ, բայց լուրջ․․․Հետաքրքիր օրինաչափություն ա գիտես․․․Ինձ թվում ա տղամարդկային դոմինանտության օվըռդոզ ա լինում իրանց մոտ քո կողմից․․․ու պլյուս չեն ստանում իրանց ուզածը ու երազածը քեզանից՝ սեր, ուծի-պուծի, հոգատարություն, ամուսնություուու՜ն ի վերջո․․․Մի խոսքով հասկացար՝ էդ սանձած family man-ից որ սպասելիքներ, կարիքներ են ունենում է․․․դրանք չես արդարացնում իրանց․․․Ու քեզանից հետո իրանց չստացած ցուցակով ու՞մ վզին կարան ընկնեն․․․Դե իհարկե կա-բլու-չոկ-նե-րի, որ խելոք հնազանդ ու առանց հասկանալու իրանց ցուցակի կետիկները հեեերթով իրականություն կդարձնեն,  ահահա․․․

Հմմմ, չէի մտածել դրա մասին․․․Ճշմարտության մաս կա ասածիդ մեջ․․․Հոգեբանությունում կարծեմ էդ կոչվում ա “замещение” или “компенсация”...Երբ ենթագիտակցորեն անձը իրա էմոցիաներն ու կարիքները մի օբյեկտից տեղափոխում ա մեկ ուրիշ օբյեկտի վրա՝ ավելի անվտանգ ու հասանելիի որպես կանոն․․․

Հա էլի․․․․Ու դրա վերջը կարծում եմ երբեք լավ չի․․․Չնայած մյուս կողմից ինքնախաբեությունն ու ներշնչանքը ավելի լավ հիմք են ամուսնության համար, քան սերը․․․

Երևի․․․ու դու էդ չամուսնացած գիտեիր

Of course...

Ի՞նչ կա ուրիշ, պատմի ինչ կարևոր բան ա էղել կյանքումդ

Չես հավատա, ես գտել եմ հավատքս

Ի՜նչ ա ասում, ճամբարափոխ ես եղել․․․Պատմի

Ուրեմն․․․

Комментарии


Комментарии к этому посту больше не доступны. Обратитесь к владельцу сайта за дополнительной информацией.
  • Facebook

©2019 by vgermanyan. 

bottom of page