top of page

S O U L J O B : Job on Thesis

  • Фото автора: Vag Germanyan
    Vag Germanyan
  • 24 июл.
  • 16 мин. чтения

Обновлено: 11 авг.

V


Սառույց, փուշափ, կանաչ տաբատ


Մայիսի վերջ 2021 թ․ 

Ընգերներով՝ Սահակի ու Միքոյի հետ մտանք կասկադի Քոսթ։ Բացօթյան լռիվ զբաղված էր, մտանք ներս։ 

Նկուղների՝ պադվալ փաբերի ժամանակաշրջանը Երևանում վերջնական ավարտված էր։ Սիրային ինքնակործանումով տառապող դեռահաս աղջնակները ու մորուքավոր փիլիսոփա ռոքնռոլշիկները բարձրացել էին ներքնահարկերից դեպի արև, որտեղ կյանքի նոր ստանդարտներ էին․ էժամագին ժանգագույն խմիչքների փոխարեն՝ պրոսեկոներ եվ զարդարված կոկտեյլներ, ծխախոտի փոխարեն՝ այքոս, ռոքնռոլի փոխարեն՝ ինդի ու էլեկտրո, ռոք համերգների փոխարեն՝ ռեյվեր, ամերիկանոյի փոխարեն՝ քոլդ բրյու կամ մատչա, լուսաբաց 5-ի կողմերի լիբանանյանի՝ խմողների ու մեռածների օյաղանալու տեղի՝ շաուրմայի փոխարեն սալածիկ՝ կանաչ, ինչպես ամեն երեկո ավտոմատ ջրվող գազոնը ու առողջ, ինչպես բարձրագույն ստանդարտներով աշխատող ֆերմայի կովը՝ լցված 6-րդ ռազմերի կրծքի չափսի թասի մեջ՝  57 գրամ քաշով և դրանից պակաս կալորիայով․․․և․․․ ինքնակործանման փոխարեն՝ ինքնակատարելագործում։ Growth mindset, hey, motherfuckers. Հազար ներողություն, motherfuckers-ը արձագանք էր ավարտված ռոքնռոլից, հիմա պետք ա ավելի հարգալից, ավելի հանդուժող, ավելի բարեկիրթ,  ճիշտը՝ growth mindset, my dear human beings,  greetings to you, evolving souls, hey you, emotionally intelligent mammals.․․

Իրականում ոչ մի բան չէր փոխվել, միքիչ փողն էր շատացել, բայց մարդիկ ոնց կային մոլորված, տենց էլ մնացել էին՝ եվ մորուքավորները, եվ աղջնակները, ուղղակի առաջ մոլորված հոգիները վառվում էին մելանխոլիկ խամրած միագույն  ցուցանակով՝ ելք չկա՝ առանց ուղղորդող սլաքների,  իսկ հիմա ցուցանակները գույնզգույն էին ու ուղղորդող՝ սլաքներով դեպի ելքեր, աճեր, սքիլլսեր, հաղթահարումներ․․․Իսկ նենց, դրսից՝ ամեն բան նույնն էր, եղանակը երևանի  վրա նույնն էր՝ վերեւից՝ արև, ներքևից՝ քաոս, ներսից՝ անհնարինություն։  Առաջվա պես մարդը չէր սիրում ինքն իրեն ու մի դեպքում էդ գիտակցումը  բերում էր ինքնակործանման, մյուսում՝ ինքնակատարելագործման հիվանդագին մղման։ Առաջվա պես մարդը չէր ուզում ընդուներ ինքն իրեն ու չէր կարողանում երջանիկ լինել,  բայց հիմա արդեն մարդու գլուխը իդեա ֆիքսի պես մտել էր, որ պետք ա, պետք ա սովորել երջանիկ լինել, դե շնչելը տեխնիկա ա, սիրելը՝ սքիլլ ա, ապրելը՝ կիրառել ա։ Ու էդ ինքնակատարելագործման ամենամեծ խնդիրը էն ա, որ ինքը ենթադրում ա որ դու հիմա էս պահին ներկայում փիս օֆ շիթ ես, ու կարիքն ունես կատարելագործվելու, քեզ որպես նյութ, պրոեկտ, դնում ես հոսքագծի վրա՝ անցկացնում յոգաներով, թրեյնինգներով, ջիմերով, վեբինարներով, մոտիվացիոն գրքերով, սննդակարգերով, էշի հետևից վերցրած դիսցիպլինար ցուցումներով, տրամադրություն կառուցելու տեխնիկաներով։ Դու այսուհետ պրոեկտ ես, ընդ որում՝ թվային՝ իրա դեդլայներով ու KPI-ներով։ Ու էդ սաղ դրդված նրանից, որ դու քեզ չես սիրում ու չես ուզում քեզ ընդունես ոնց կաս, չէ, դու պիտի լինես միշտ ապագայում, ներկայում դու քաքի կտոր ես, բայց ապագայում, այ ապագայում դու ավելի լավն ես լինելու՝ պարապած ձիգ  պրեսով՝ մորուքավորների դեպքում ու լցված մկանոտ տուտուզով՝ աղջնակների դեպքում, նիհար ու սլացիկ, լավ տրամադրությամբ ու մենտալ մինչև վերջին խազը լցված առողջությամբ, չծխող ու չխմող, աղի, կծու, թթու չուտող՝ համ չառնող էլի, մասնագիտապես ավելի կայացած, ավելի շատ փող աշխատող, պասիվ եկամուտ ունեցող, ավելի սիրուն մաշկով ու ավելի լայն ժպիտով։ КPI-ներին պետք ա հասնել, ախպեր ջան․․․Բայց ոչ մի KPI ոնց առաջ չէր կարողանում որոշել երջանկության տեղն ու չափը, տենց էլ հիմա․․․Առաջ ասում էին՝ երջանկությունը փողը չի, հիմա պետք ա կատարելագործել էդ միտքը, մանրամասնել ապուշների համար, որ  երջանկությունը ոչ փողն ա, ոչ պարապած պրեսը, ոչ ձիգ կրծքերը, ոչ էլ այլ ցուցումով ու խորհրդով ինքնակատարելագործումը․․․Երջանկություն ոնց չկար, տենց էլ չկա։ Ու երբ ձիգ պրեսից ու տուտուզից հետո էդ գիտակցումը գա, իսկ ինքը անպայման կգա, մի օր սովորական չորեքշաբթի գիշերը պատալոկին նայելուց՝ ուղեղե վերջապես հանգիստ թողելուց ու կամ մատչա ֆռթցնելուց ու  քնել չկարողանալուց գալու ա անպայման էն գիտակցումը, որ արա, իմ արև, ոչ մի բովանդակություն չկա էս ամենի մեջ, սաղ փուչիկ ա, ինքնակործանման պես փակ շրջան ա, մեջը  կյանք ու իրական բան չկա,ո չ մի հանուն չկա,  ու էդ ժամանակ գալու ա կյանքում ամենատարածված ու ամենաիրական զգացումը՝ դժբախտությունը ու ցավը։ Ցավը հենց կյանք ա, ու մի օր գալու ա, չափալախով տապալի քեզ գետնին, ընդ որում՝ ինչքան շատ կատերելագործված լինես, էդքան ուժեղ ա ապտակելու քեզ էդ կյանքը․ բաա էդքան ժամանակ թռած ման գաս կյանքից, թաքնվես ու փախնես, կյանքը վրեդ չկատաղի՞․․․


Ժամանակին միհատ քածիկի հետ էի գրվում, որը անվերջ փոստում էր մոտիվացիոն ու կիրառական սքիլլերի գրքեր՝ ա լա հաջողակ մարդկանց 7 սովորությունները՝ չհաշված բախտը, կամ 17 միջոց կյանքը բարելավելու՝ կյանքը մեջից հանելով։ Էս ծիտիկը բայց լռիվ խորացած էր կարդում ու փոստում, 1 ու 2 գիրք չէ, չէ եքյա գրադարան ուներ տենց անեհեթերությունների, լուրջ էր վերաբերում իրա ընթերցանությանը էլի։ Մի օր որոշեցի սրան ասել, որ մեկ-մեկ էլ ֆիքշն կարդա՝ գեղարվեստական էլի։ Լռիվ լուրջ ու անգլերեն հարցրեց՝ why?։ Ասեցի դե կակ բի mental, soul skills are skills too...Սա նենց մի պատասխան տվեց, որ շշմեցի, ասեց՝ they are not measurable. Պիզդեց էլի, եթե մի բան չես կարա չափես, ուրեմն ում խեռին ա, հասկանու՞մ եք։ Դադարեցի հետը շփվել, թե չէ մետրը վերցնելու էի հասնեի ճիպտեի սրան՝ բացարձակ առանց սեքսուալ կոնտեքստի։ Թվային չափելի աշխարհը աշխարհը հանեց կյանքի մեջից կյանքը, բայց դրանից դժբախտությունը չպակասեց, ինչից կարելին ա եզրակացնել, որ կյանքը տուտ նե պռի չյոմ էր, խնդիրը մենք էինք․․․

Ու վերջում ասեմ էլի, որ էդ ամբողջ ինքնակատարելագործումը արվել ու արվում ա միայն հանուն ինքդ քեզ, ինքդ քո շուրջ,ինքնա-կատերելագործում, ինքնա-կայացում, եսա-կառուցում, եսա-փրկություն, եսա-բուժում, եսա-կազդուրում, ըտեղ անգամ care-ն ա self-care,  ինքնա, ինքնա, եսա, եսա․․․․Ըտեղ ուրիշ մարդու տեղ չի մնում՝ ոչ մի հարազատի ու սիրեցյալի, ոչ մեկի համար, ով իսկապես կարար կամ կուզենար քեզ փրկեր ինքդ քեզնից։ Ինձ ճիշտ հասկացեք, մարդը միշտ էլ էգոիստ ու էգոցենտրիկ արարած ա եղել, բայց երբեք էս կարգի արդարացված չի եղել էդ մեղքերի ու արատների համար, երբեք էս կարգի հպարտ չի եղել դրանց համար․․․

Ինչևէ, նենց չի շատ դժգոհ էինք իրավիճակից, նենց էլ չի շատ գոհ էինք առաջվանից, մենք ոնց կայինք առաջվա  թոքսիկները, տենց էլ թոքսիկ մնացել էինք․ կայուն ու սկզբունքային էինք էլի։ Նորմալ էր, եթե տղամարդկային փիլիսոփայական արմատներդ դեռ կան, արձագանքում են, գիտես, որ էս էլ կանցնի, սա էլ կանցնի հանց երազի պես։ 


Քոսթ մտնելուց, աթոռը քաշելուց առաջ հայացք գցեցի սրահին ու նստած մարդկանց։  Սրահի վերջում՝ անկյունում՝ պատուհանի մոտ, տեսա Սոֆիա՛յին՝ շեշտը վերջին ա-յի վրա։ Հասկանալի էր, որ նա ինձ շուտվանից էր նայում՝ մատերի երկու ծայրով՝ եղունգներով բռնած ձողիկը՝ խառնելով ջին-տոնիկը՝ լցված իմ սովորացրած ճիշտ բաժակի՝ տումբլերի մեջ, Հայացքով հատվելուց հետո ժպտաց ինձ ու ձեռքով արեց։ Միայն գլխով արեցի ու նստեցի մեջքանց իրեն։ 

- Վիգոոո՞, - ասում ա Սահակը՝ քմծիծաղ տալով, որ հասցրել էր նկատել՝ ում էի  գլխով բարևում  - քաքի մեջ ես, հա՞,  ոնց որ, ախպերս, սառույցը ասե՞մ նախապես բերեն, թող ըլնի էլի սեղանին։  

Միքոն ջոգում ա միանգամից ում մասին ա խոսքը ու ով ա մեզ հետ սրահը կիսում ու ավելացնում ա խնդալով․ 

- Ահահա, Վիգո ախպեր, նախապես ասենք, մենք քեզ ոչնչով չենք կարա օգնենք էս սիտուացիայում, հո աղջիկ չենք տփելու

- Ահահա, բայց նոկաուտի վայրկյանները կհաշվենք սուդյայի պես, - պատասխանումա Սահակը։ 

Պռիդուռըկները սկսում են քրքջալ իրար ասածների վրա։ Բան չեմ պատասխանում, բոցերը անպայման պիտի շարեին հերթով, սպառեին, որ թեման փոխվեր։ 

Ո՞վ էր Սոֆիա՛ն։ Վաաահ, պիզդեցն էր, պիզդեեեցը։ Սատանան էր՝ փերու կերպարանքով։ Նա իսկականից աշխարհի էն մասնիկից էր, որ գործում էր միայն բարիք՝ ցանկանալով միայն չարիք։ Ու էդ սատանան կտրել էր իմ ճանապարհը, երբ ինքը 17 տարեկան էր, իսկ մեր միջև տարբերությունը 11 տարի էր․․․Բայց խելքը, փորձառությունը, կենսական կողմնորոշվածությունը, մարդկային, հատկապես տղամարդկային էության իմացությունը,  լեզուն ու ընդհանրապես ինտելեկտն ու էրուդիցիան պիզդեեեց, 37 տարեկան միլֆի էր, էն միլֆի, որ արդեն 2 անգամ բարեհաջող բաժանվել ա բայց իր շուրջը դեռ պտտվում ա սոված ու ապուշացած տղամարդկանց ոհմակը՝ մի մատի շարժման թույլտվությամբ պատրաստ գիշատիչից վերածվել երրորդ ամուսնու։ Միակ բանը, որ իրա մոտ կար 17 տարեկանի, էդ էն էր,  որ էս աղջնակը սիրում էր տառապել, կարծում եմ՝ թինեյջերական ըմբոստությունն էր իրա տենց արտահայտվում։ Մեծացած լինելով կիրթ ու ապահովված ընտանիքում՝ սովետական էն ինտելիգենցիայի, որ ատում էր սովոկը, բարեկեցիկ ապրելով քաղաքի սրտում՝ ստալինկայի վերջին երկու հարկերից բաղկացած դյուպլեքս ահռելի բնակարանում, նա որոշել էր իր ինքնակործանման հասցեն ընտրել Երևանի մութ ու գիշերային պադվալները, որտեղ քաղաքի բոլոր մորուքավոր փլեյբոյերը ուզում էին դոմփել իրան, ինքն էլ վայելում էր էդ ոհմակի սոված մղումը դեպի իր գեղեցկությունն ու սեքսուալությունը։ Նույն ինքնակործանման սերիայից էր, որ էս լակոտը մի օր գլխում մտցրել էր, մտցնելը որն ա, դակել էր ուղեղի երկու կիսագնդերի վրա, թե սիրահարվել ա, չէէ, սիրում ա ինձ․․․Կյանքում առաջին անգամ ես մտել էի մորալիստի դերի մեջ ու փորձում էի էս լակոտին հետ ու հեռու պահել ինձնից։ Տիեզերքի տերերը վկա՝ բացարձակ մորալիստ չլինելով ու դրանցից զարզանդելով ահագին եմ հետ պահել, իմ համար՝ վաբշե չափազանց, իսկ իրա տեսքի ու սեքսուալության համար՝ ռեկորդ եմ խփել դիմադրության, որովհետեւ Սոֆիան նենց ծիտ էր, որ հավաքել էր իր մեջ все человеческие пороки всех людских похотей…Ոնց հաճախ էր լինում իմ կյանքում, Սոֆիայի 18-ը խփելուց հետո մի ինչ-որ անհասկանալի պահի մի ինչ-որ անհասկանալի ձևով մի անհասկանալի սիրավեպ էր սկսել մեր միջև․․․Դա առանձին another long story ա, խոսք եմ տալիս գրել մի օր դրա մասին մի ամբողջ գլուխ, որի էջերի կեսը կնվիրեմ իմ արդարացումներին էդ ամենը չկանխելու համար․․․

Ավարտվել էր էդ ամենը 3-4 տարի առաջ բնականաբար ոչ պակաս սխալ ու բուռն, քան սկսել էր։ Հենց էնքան կինոշնիյ, դրամատիկ ու դառը, որքան Սոֆիայի հոգին ուզում էր։  Իր վերջին խոսքը ինձ՝ ты душой говно. Իմ վերջին խոսքը իրեն՝ не будь тогда мухой, солнышко. Ընգերներով միհատ գռուփ չատ ունեինք, որի անվանումը բոլորիս կանանց կողմից տրված ամենավատ բնորոշումներն էին, մեկինը՝ дно, մյուսինը՝ пубертатный долбоеб, մյուսինը՝ կնատյաց խանձված, իմը դե՝ դուշոյ գովնոն էր․․․


Իսկ ինչի էին դալբաբյոբ ընգերներս սառույց-մառույց, նոկաուտ բան-ման ասում․ դե որովհետև տարիներ առաջ՝ մեր անհասկանալի սիրավեպի վերջերում,  մի օր օրը ցերեկով կասկադի փողոցում Սոֆիա՛ն, որի հետ մի ժամ առաջ հեռախոսով որոշել էի վերջ տալ մեր շփմանը՝ հազիվ առիթ գտնելով՝ իրա էս-էն տղա խաղացնելու կասկածներով, եկել գտել էր ինձ կասկադի փողոցում՝ տղերքի հետ կանգնած ու․․․առանց բարև-բարլուսի տվել էր բռունցքով աչքիս տակ, տալը որն ա, բզել էր նենց, որ աչքիցս պեծեր էին թռել ու հազիվ հազ կարացա ոտի վրա ինձ պահեմ։  Բզելուց անմիջապես հետո, դոշից էր սեղմել նախօրրոք պատրաստած սառույցով տոպրակ ու կրակել խոսքեր․  “Я тебя люблю, сукин ты сын!”, հետո ֆռռացել ու գնացել իրա գործերով՝ մեյքափի պիտի գնար․․․Դե ես էլ, ես ինչ,  նստել էի քոսթում սառույցը աչքիս տակ դրած ու ջինթոնիկ ֆռթցնելով հանդուրժում էի ընգերներիս խրխջոցները․․․Հետո էլ մի շաբաթ տենց ավիտաըռ արևային ակնոցները աչքերիցս չհանելով․․․


Պաստա-մաստա պատվիրեցինք, մարդը միհատ ջինտոնիկ, ու դե հա՝ պռիդուռըկ ընգերներս իսկապես սառույցով վեդրո պատվիրեցին, դրեցին սեղանին։ Սահակին զանգեցին գործով, դուրս եկավ՝ խոսք տալով կես ժամից գալ, ես ու Միքոն էինք, Միքոն գնաց զուգարան մի պահ, երբ դիմացցս եկավ հայտնվեց ու մի կադրով հարմարվեց աթոռին Սոֆիան․ 

Не шугайся, я с миром.

Да ты всегда с миром…перед войной.

Как дела, как жизнь? Знаешь я тебя как зашел сразу узнала․ По затылку. Думаю так над своей головой нагнать тучи только один человек способен. 

Тучи - это моя прическа? 

Нет, это весь ты. Короче, я три дня подряд пью, а мне пить нельзя, короче три дня злая, отекшая, невыспавшаяся хожу, делаю вид, что все ок, и тут ты заходишь…Сразу повеселее стало что-ли, потому что ты правда не поменялся, есть что-то, нет,  кто-то кто никогда не меняется…Короче, все норм? 

Норм.․ как сама поживаешь? 

Норм, недавно тебя во сне видела, сразу поняла, что день будет хуевым.

Запомнила сон? 

Да, я беременная была, а ты за мной ухаживал. 

Беременная? 

Да

И мы типо жили вместе, украшали елку и ходили в тапочках? 

Да ну нахуй, нет, типо я пузатая а ты рядом. За день до этого я с парнем расставалась и мы это обсуждали, видимо под этим впечатлением все смешалось…

Да, ты любишь смешивать. 

А ты дров навалить. 

True, true..

Я думала ты не поздороваешься после всего…Думаю, чем заслужила твое приветствие? 

Ну чудеса случаются, Софюта

Класс

Все еще в классики играешься? 

Как все малолетки

А что к злым дядям подсела? 

Ой, молчу 

Помню я тебя молчащей

Я и молчать? Не верю 

Поверь, поверь и вспомни, когда похоть и ненависть в Сега-Фредо…

Սատանայական ժպտաց, վստահաբար հիշեց ինչի մասին էի․․․

Хуй знает, знаешь, память плохая, вот не поверишь, но всю ненужную хуйню забываю

Кроме моего затылка

Ժպտաց՝ էնքան բարի, ինչքան կարար․․․Հարցրի․

Учебу небось бросила? 

Я открыла свою студию, а учебу да, нахуй бросила, не мое это было…

Да ничью это…Учеба - фуфло, это я тебе как профессор говорю. 

Как твои студентки и остальные твои блядки? 

Учатся и блядствуют, спасибо, что спросила

Никого на горизонте нет? За тучами этими твоими которые ты всегда надвигал среди белого чудесного дня? 

Ты о чем? 

Женится не собираешься? 

Дай подумаю для приличия 30-летнего мужчины…хмм, нет

Ответ был очевидным

Брак - тоже фуфло, это я тебе как внебрачный профессор говорю. 

Твой юмор…Отвыкла. Хорошо спишь? Сны про меня не снятся? 

Так же глубоко, как марианская впадина. А ты, хорошо спишь? 

Так же поверхностно как труп в марианской впадине. 

Беспокойная как всегда…

Միքոն հետ եկավ զուգարանից ու եկավ կանգնեց Սոֆիայի գլխավերևում, Սոֆիան գլուխը բարձրացրեց ու կտրուկ ասեց․ 

Что надо? Иди там посиди, - ցուցադրեց իր նստած տեղը, որտեղ իր ընկերուհին էր հիմա մենակով նստած, -  не видишь, мы разговариваем. 

Միքոն ինձ նայեց, ասեց՝ օք, ու գնաց ընկերուհուն ընկերակցելու․ 

Ես հայացքով ճանապարհում էի Միքոյին, երբ էլի կրակեց Սոֆիան․ 

Я иногда скучаю…

Всем скучно, София..

Я по тебе скучаю, утырок…

А ну тогда не все…

И нечего сказать…Тебе никогда не было что сказать…Знал все слова и изречения на свете, но всегда молчал насчет нас…Только отшучивался, и отвечал всякими выкрутасами, подколами и выпендрежами…Только вот не помню мы расстались из за того что ты молчун, или из за того, что я истеричка? 

Мы расстались, София, потому что it began as a mistake, как говорил Буковски. 

Бля, не напоминай, решила пару месяцев назад перечитать. Думаю, дай-ка проникнусь, может Виг и что-то знает. Нет. Еще раз убедилась, что вкус у тебя так себе. 

Что читала, поколение ты Z?

Истории обыкновенного безумия, женщин, и записки старого козла…Все хуйня, старый, озабоченный маразматик с высоким чсв, предполагаю лет через 10 будешь таким же. 

Эх, дитя ты цифровое, у него все между строк, все несчастья и переживания. Между строк нужно научиться читать тебе. 

А герой этот Чинаски - рандомный проходимец, короче осадок отвратительный после прочтения. 

Что, послевкусие Чинаски горчило?

Быстро прошло, я запивала джином

Закусила бы Мураками, сразу бы засластило

Ой, и от этой женской хуйни меня тошнит больше чем от джина. А еще прочитала Бегбедера этого, как называлась эта хуйня, воспоминания неблаговоспитанного? 

Неблаговоспитанного молодого человека

Вот. И от этой хуйни очень сильно попахивало твоим характером. 

Ну бегбедер рассказчик, а не писатель, остроумен, но не достаточно несчастен, чтобы суметь писать как Буковски.  

А по градации несчастья ты находишься между ними? 

Я выше этого, как тучи над моей головой. 

Хм, учту, лет через 10, если издашь книгу, куплю ее, чтобы хранить на полке старых маразматиков. Дашь личный автограф? 

Я против изданий, я за экологию. Наобщался с цифровыми малолетками. 

Бля, была бы экозащитницей, трусики бы намокли, хоть выжимай, но увы скажу только пфф..

Читаешь меня? 

А ты б хотел чтоб я читала? 

Я выше этого, как 

Гребаные тучи над твоей башкой…Да, иногда читаю…У меня иммунитет к твоему сарказму, выражающийся только «meh» из симпсонов 

Но вот ты тоже застряла между цифровой зеленой  молодежью и старыми рокнрольными алкашами…Чисто по ценностям ты и там, и здесь. 

Многоликость и умение адаптироваться. 

Почти лицемерность. 

Всего по чуть-чуть и выйдет прекрасный коктейль

Хорошие напитки пьют чистыми. 

От чистых напитков быстро напиваются. 

И это я должен принять за недостаток? 

Если смотреть буквально, то нет..А вот если задействовать твой сарказм иронию и всякую твою эту поэтическую завуалированную хуйню - да.

Не лезь. В поэзии только мужчины, Софюта. Поэзия - старый сексист. Древний. 

Поблагодари господа , что я не фемка. Ох бы треш начался…

Всем фемкам в конце вставляют, ты ведь знаешь, мудрое дитя. 

Не всегда, хуйня всякая бывает. Вот интересно, ты встречался с феминисткой? Если да -  она в порядке? 

Не, но после меня становились. 

А лесбиянками после становились? 

Не, но с бисексуалками тоже встречался

Жаль, я бы с ними замутила.

— Почему не с бисексуалками?

— Им могут вставить, ты ведь знаешь, мудрый дед

Ну хоть пошлость оставила, не исправила. 

Что-то хорошее ведь должно быть в человеке

Промолчу 

Не поперхнись

Рифма пришла пошлая, но я благовоспитанный человек 

Как мы похожииии

Да, благовоспитанностью особенно 

Надеюсь ничем кроме 

Լռեց, բաժակը ձեռքիցս վերցրեց, ֆռթցրեց մի 2 կում, շարունակեց․ 

Ладно, скучать не скучаешь, а вспоминаешь меня хоть? 

Не поверишь, но да, перелистывал старые фотки, наткнулся на целую коллекцию твоих нюдов….И там было это видео, где ты сама себя шлепаешь три раза по сногсшибательной попке…Но третий шлепок холостой, беззвучный…И я думал, я любил тебя шлепать потому что ты плохая девочка, или потому что это видео с третьим несостоявшимся шлепком триггер этакий,  который активировал мое ОКР? 

Ну круто, посмотришь, подрочишь, храни, как зеницу ока

Дитя ты премудрое, на бывших не дрочат, только на будущих, желательно недосягаемых. 

Она смотрела на меня разочарованным взглядом, ладно,  так и быть, скажу. 

Да, София, иногда вспоминаю конечно

Что вспоминаешь? 

Разное..Твое великое падение с кровати как с моста. 

Хахаха

Твои и мои шрамики, твою картину вспоминаю, твои истерики, и всякую другую хуйню…Хуйни много было у нас

И чувств тоже много было…

Наверное…

Я тебя любила, гад ты гребаный, любила так, как никто другой никогда тебя не полюбит в жизни 

Думаю это весьма оптимистичный сценарий для моей жизни 

Она улыбнулась. Սահակը հետ եկավ,  կանգնեց կողքս, նայեցի Սահակին, նայեցի Սոֆիային, ասեցի․ 

Этого тоже пошлешь садиться с подругой? 

Нее, моя невинная подружка тройничок не потянет…, - ասես ու վեր կացավ տեղից, 

Мне было приятно вспомнить и пообщаться…

Взаимно, София, не перебарщивай с джин тоником 

Уже, пока, Виг

До встречи, София

Սահակը նստեց Սոֆիայի տեղը, Միքոն եկավ միացավ։ Սահակը ասում ա․ 

Արա, Վիգո, բայց ախր շատ լավ ծիտ ա, ախր պիզդեց լավն ա, քեզ էլ գժի պես սիրահարվել էր, սրա հետ պիտի պսակվեիր պրծնեիր

Վատ ես, եղո՞ 

Հա ի՞նչ

Սոֆիայի հետ եթե արժեր ամուսնանալ, ապա միայն բաժանվելու համար։ 

Այսի՞նքն

Հեչ, փիլիսոփայում եմ էլի


Դուրս եկանք Քոսթից, գնացինք կասկադի մոտի մարկետը սիգարետ առնելու, առանք դուրս եկանք, դրսում կանգնած ենք, որոշում ենք ուր գնանք խմելու։ Որոշումը երկար էր տևում, պադվալների ժամանակաշրջանը երևանում վերջանական փակված էր, չէ՞։ Խանութից դուրս են գալիս երեք օրիորդ՝ զուգված-զարդարված, ուրախ-զվարթ, ծիծաղող-կչկչող, խմած-լավ խմած։ Երեքս էլ շրջվեցինք երեքին նայելու։ Աղջիկները բնականաբար նկատեցին մեր հայացքները, նկատեցին աննկատ՝ պերիֆերիկ հայացքով։ Ու էդ երեք պերիֆերիկ հայացքներից մեկը․․․Լելիայինն էր․․․Ահա եվ հանդիպեցինք․․․Ես անթաքույց պահի տակ հայացք էի գցում վրան։ Տղամարդը իր հայացքը չպիտի թաքցնի։ Բարակիրան, սլացիկ, նիհար ու ոսկորիկոտ, թափված մազերով, ինչպես կամերայի առաջ, ինչպես սոցիալականներում․․․ Ու մեկ էլ ինչ հիշվել էր էդ օրվա իրա տեսքից․ մուգ, զմրուխտ կանաչ գույնի տաբատը՝ շատ բարձր իրանով, որ ընդգծում էր կազմավածքը։ Ինքը վստահաբար տեսել էր ինձ, ոչ միան տեսել, հետևում էր աչքի տակով ինձ՝ պերիֆերիկ տարածքում պահած՝ միածայր ժպիտով ուղեկցած։  Բայց չբարևեց․․․Դե չէր բարևի, ես իր գլխում կասկածելի դասախոս-տղամարդ էի, ում ինքը երբեք չէր տեսել, իսկ ինքն էլ պրինցեսայի սինդրոմով աղջնակ։ Բարևի հավանականություն չկար։ Մի քանի րոպե կանգնելուց հետո, քայլեցին դեպի կայանած մեքենան՝ կարմիր սծիլնիյ կանացի մաշինկան՝ 88 888 համարներով։ Լելիան նստեց ղեկին։ 

Լավ խմած ծտեր էին, հետևներից չքշե՞նք, - ասում ա Միքոն

Ավտոդ աշխարհի ծերն ա, մինչև հասնենք, - պատասխանում ա Սահակը

Երեքից մեկը ուսանողուհիս էր

Հա՞, - հարցնում ա Միքոն ու Սահակի հետ սպասում պատասխանի

Հա, կարող ա էն երկուսն էլ, չեմ հիշում, ես սիրուններին եմ մենակ հիշում 

Բա խի չբարևցի՞ն, - հարցնում ա Սահակը

Հեռավարից էր, կարծում եմ վստահ չէր, որ ես եմ, կամ էլ ուղղակի պրինցեսա ա

Վերջինը ավելի հավանական ա, - ասում ա Միքոն 

Գնացինք նոր բացված ու դեռևս անուն չհանած brewery: Որոշեցի գրեմ Լելիային։ Ինչի՞ որոշեցի։ Պրինցեսա, յեբանիյ սինդրոմ պրինցեսսի։ Պրինցեսայի հետ պիտի նախ ընդունեք, որ ինքը պրինցեսան ա, սկզբից դուք ձեր առաջ, հետո իրա առաջ։ Ուրիշ ձև չկա։ Ինքը ձեր ոչ մի խաղի, ոչ մի ալիքի տակ չի մտնելու, ոչ մի բանով չեք տպավորելու իրեն, պրինցեսա ա, թագի փայլը խամրեցնում ա ամեն բան։ Բայց դա անգամ լավ ա։ "Թագուհին ապրած կենա" ասեք ու արեք։ Կոմֆորտ ստեղծեք իրա համար, համոզվածություն, որ դուք եք իրենով հետաքրքրված։ Ու օրերից մի օր, պահերից մի պահ  աննկատ ու հանկարծակի, անսպասելի ու կտրուկ փախցրեք տակից գահը ու թռցրեք գլխից թագը։ Որքան հանկարծակի ու ցավոտ գահընկեց լինի, էդքան ուժեղ կատի ու կսիրահարվի Ձեզ։ Печорин-ը խելոք տղա էր, գիտեր, որ ասում էր․ “Она меня ненавидит – прекрасное начало, чтобы полюбить”. Գրեցի․ 

Քե՞զ եմ տեսել էսօր բաղրամյանի վրա։ 

Վայ․․․Ճիշտն ասած մեկին տեսա, որ Ձեզ էր նման։ Ուրեմն դուք էիք ))) 

Հաստա՞տ ես էի։ 

Հա, մուտքի մոտ էր․․․․Ինչ ամոթ բան դուրս եկավ, անգամ չբարևեցի․․․

Դե լավ, ես էլ վստահ չէի՝ դու ես։ Ես քեզ կանաչ տաբատից ճանաչեցի․․․

Ահահա, բայց կամերայով մենակ վերևն ա երևում։ Պառկելուց էլ միշտ անջատել եմ կամերան․․․

Սոցիալականում ամեն բան ա երևում․․․Պառկել էլ ես փաստորեն դասի ժամանակ։ Հետո՞,  ձայնս լա՞վ էր քնացնում։ 

Անկե՞ղծ։ Հաաա, շատ հանգստացնող էր ))) ես էլ գործից էի գալիս, ահավոր հոգնած, դուք էլ միշտ ուշ ժամի եք դնում Ձեր դասը․․․

Այ այ այ ) 

Բա չիմացաք։ Մարդ եմ խառնել, որ դուք իմ ղեկավարը լինեք։ 

Հաա՞։ Հետո՞,  ստացվե՞ց։ Ինձ ցուցակը դեռ չեն ուղարկել։ 

Հա, ցուցակ չգիտեմ, կարևորը ես իմ հարցերը լուծել եմ․․․

Մնաց ես քո հարցը լուծեմ․․․

Թեզի նկատի ունե՞ք։ 

Քո թեզի նկատի ունեմ։ 

Հաա ) 

Իսկ խիղճդ չի՞ տանջում, որ քո մարդ խառնելու պատճառով քեզ որ դրել են իմ ղեկավարման տակ, մի ուրիշ ուսանողի հաստատ հանել են իմ տակից։ 

Չէ, չի տանջում։ Ես Ձեզ ամենառաջինն եմ ընտրել։ 

Հաա, ասել ես ՝ ես պեռվա։

Հաա, ոտ գցելուց ու ցելա խաղալուց էլ կրել եմ ))

Բակի աղջիկ ես եղել, հա՞

Այոո, շուստրիներից 

— Բա տուն՝ վրեդ բողոքներ չի՞ եկել։ 

Չէ, փողոցում սաղ հարցերը փակում-լուծում էի, կառավարում բոլորին

Իսկ հիմա ո՞նց ա զգացողությունը, որ ես եմ քո թեզը կառավարելու։ 

Անսովոր հաճելի ) Կարող եք ոչ միայն կառավարել, այլ նաև գրել, թույլատրում եմ )) 

Հաա․․Կարող եմ։ Բայց ես գրող տղա չեմ։ Թույլատրում եմ քեզ թույլատրել ինչքան ուզես ) 

Տխուր սմայլեր դրեց․․․Շարունակեցի․

Բա էդ շուստրիության մեջ չե՞ս նկատել, որ ստրատեգները միշտ հաղթում են շուստրեգներին։ 

Չէ, ստրատեգ չեմ հանդիպել։ 

Հնչեց՝ չէ, մեզի ջի-նըս պետք չի։ 

Կչկչում եմ )))))))))

)) Բարի գիշեր, Լելիա, թող առվակը կարկաչի երազներումդ ու թեզի մեղեդին ականջին երգի ) 

Օղվուաղ, բոն նյուի, մօնսյո

Ա բիենտո, մադմուազել

Չգիտեմ, ճիշտ էր գրածս, թե ոչ 

Ճիշտ էր, բռավո, մնաց ճիշտ 100 էջ գրես․․․

🙁

;)


Աներևակայելի լռճկված լակոտ էլի։ Դե հա, միքիչ էլ խմած, բայց մեկա ավելի շատ լռճկված պրինցեսա։ Բայց լավ ա, շատ լավ ա, ինչքան լռճկված հիմա, էդքան խեղճացած վերջում։ 

Լավ խմեցինք, գնացինք օֆիսս պոկեր խաղալու բալկոնում։ Դուշոյ գովնոս, пубертатный долбоеб-ը, ու կնատյաց խանձվածը, հետո՝ дно-ն էլ միացավ։ Մի 100 դոլար արդեն հաղթել էի, երբ գրեց նախկիններիցս թարմոտը՝ մի տարի առաջվանը տենց, ամենասիրուն կրծքովը։ Չէ, ամենասիրուն կուրծք ընդգծողը։ Կուրծք ընդգծել ու ցուցադրելը արվեստ ա, ու ամեն կին դրան չի տիրապետում։ Էս մեկը իրա առաջին չափի կուրծքը նենց էր ընդգծում ու ցուցադրում, որ կողքը 6 հատ պամելա անդերսոն ու 4 հատ էլ սալմա հայեկ դնես, մեկա կընտրեի իրան։ Ընդ որում նկատել եմ, էդ սիրուն ընդգծողները սովորաբար փոքր կուրծք ունեցողներն են, դե երևի էն տաղանդի ու աշխատամոլի պահն ա՝ եթե աստված չի տվել ի ծնե, ուրեմն տեխնիկայով պիտի առաջ գնաս։ Գրեց Աննան․ 

Դու իմ բիվշին ես․․․Խմած բիվշիին են, չէ՞, գրում։ 

Ավելի կարևոր ա, թե ի՞նչ ես ուզում գրես։ 

Չգիտեեեմ․․․

Կրածս 100 դոլարը ռեզկիյ դարձավ 50, դե իհարկե, կին խառնվեց, բա պիտի կրվեի․․․

Ի՞նչ կա հագդ, Աննըչկա։ Փուշափը տեղու՞մ ա։ 

Էլի նեղացնու՞մ ես ինձ։ 

Չեմ տեսնում նեղանալու բան

Որտև կարճատես ես ինչպես միշտ

Կարող ա դու ես շատ հեռատես։ Ու հեռատեսի տակ նկատի ունեմ մորալիստ։ 

Էսօր գնացել էի Գառնի ու փշաքաղվել էի․․․

Ցո՞ւրտ էր ու դու էլ փուշափ չէի՞ր հագել։ 

Չէէ, բագինը տեսա ու պատկերացրեցի ոնց էին կանանց զոհաբերում էդ բագինի վրա, ոնց էր արյունը հոսում բագինով ու իջնում, կաթում աստիճաններով

Դե հա, ես էլ քեզ տեսնեի տենց մերկ մեջքի վրա պառկած, կփշաքաղվեի

Հեեյ, թագուհիներին չէին զոհաբերում

Այ քեզ բան, մտածեցի, էսքան թագավորություն կա, որ էսքան թագուհի կա էս անտեր քաղաքում։ 

Չես կարա ասես, Աննըչկա։ Գիժ թագավորներ էլ են եղել։ Նեռոնը Հռոմը այրեց, կնիկը ի՞նչ էր՝ չայրեր։ Ինչևէ, փուշափը տեղում ա թե՞ չէ։ 

Չե՞ս ձանձրանալու։ 

Ինչի՞ց

Պոշլիյ հարցերիցդ։ Ես էլ չեմ նյարդայնանում, ձանձրանում եմ։ 

Շուտով կհաշտվես։  ու կպատասխանես։ 

Տեսնես կարա՞ս մի օր առանց պոնտերի ու կուռաժիտների հետս խոսես, նորմալ, մարդավարի, պարզ ու հասկանալի

Ինչ անեմ, Աննըչկաս, սրամիտ ու կռուտոյ եմ

Ու մեծամիտ ու սառնասիրտ ու հիստերիկ 

Հակասում ես, համ սառնասիրտ համ հիստերիկ չեն լինում

Լինում ես!!! 

Էդ սուպեր հանգստից դեպի սուպեր կատաղած անցումն ա։ Իսկական լեռնեցու պես։ Բա Լոռվա լեռներից են իջել նախնիներս ձեր էս տափաստանները։ 

Եկել եք ձեր իսծերիկաներով մեզ հունից հանեք, հետո սառնասիրտ հետևեք

Զատո անկեղծ ու զուլալ ենք մեր լեռնային աղբյուրների պես

Ու քյառթուուու

Ինձ թվում ա՝ դու չես հասկանում քյառթու ենթամշակույթի էությունը, ռազ ուժ տարածում ես ինձ վրա։ 

Ունես էդ ենթամշակույթից վերցրած բաներ

Էդ քյառթություն չի, այլ իշխանատենչություն ու սեփականության զգացում 

էդ լավա՞

Ոչ լավ ա, ոչ վատ, խառնվածք ա 

Չի՞ խանգառում քեզ։ Ճիշտ չի սեփականցնելը մարդկանց, իշխանատենչության պատճառով չհարգել դիմացինի զգացմունքները, ու միշտ լինել ձևի ու պոնտերի մեջ, դրա անունը դնել սրամտություն։

Մարդկանց չէ, կանանց 

На сегодня все

Все бывает после оргазма

Սրամտու՞մ ես

Միքիչ

50-ս դառավ 20։ Գրեցի․ 

Գա՞մ քեզ տուն ճանապարհեմ։ 

Օօյ, էս ի՞նչ բան ա, ասպետությունդ բռնե՞ց։ 

Դե ասպետները ամենաիշխանատենչն էին։ Գա՞մ։ 

Արի, եթե ուզում ես։ 

Տեղդ ասա

Մալիբուի մոտերն եմ։ 

Լավ, 10 րոպեից կլինեմ

Վերցրի 20 դոլարս, նստեցի ավտոն, ճռռիկով ռազվոռոտ արեցի ու վզզալեն քշեցի մալիբու։ Հա ի՞նչ, ես ինձ խոսք էի տվել, որ էլ ոչ մի նոր ծիտ, ոչ մի նոր ապուշ կապեր, բայց նախկինների հետ սիլի-բիլի անելը արգելված չէր, չէ՞, կանոններով․․․





Комментарии


Комментарии к этому посту больше не доступны. Обратитесь к владельцу сайта за дополнительной информацией.
  • Facebook

©2019 by vgermanyan. 

bottom of page