S O U L J O B : Job on Thesis
- Vag Germanyan
- 10 июл.
- 6 мин. чтения
II
Jesus, save us from your followers
Daron Malakian
Մի 10 օր առաջ
Ծնունդս ավարտվեց, հասա տուն խմած ու մեռած, էդքան խմածի համար արդեն ծերացած ու էլի ջնջխված, պառկեցի, որ քնեմ։
Հեռախոսը չարիք ա, բոլոր շեղումների պատճառն ա։ էդ հաղորդակցության միջոցը չափից ավելի հասանելի ա ու չափից ավելի հեշտ ու չափից ավելի բազմազան։ Հաղորդակցությունը, որ շատ ա լինում, օգտակարից դառնում ա շեղող, հաճելիից՝ ձանձրացնող։ Ու շեղող, շեղող՝ իրականից, կարևորից, փայփայածից։ Էն հեքիաթի պես առաջ շարժվելուց պիտի աջ ու ձախ չնայես, Ոդիսևսի պես սիրենների կալվածքներով անցնելուց ականջներդ պիտի լցնես մոմանյութով, որ ձայներից դրանց չշեղվես։ Եվ ամենից լավ հեռախոսը շեղում ա սիրուց։ Սիրելուց կարևոր պայմանը՝ չշեղվելն ա։ Էս աշխարհը չափից ավելի անսեր ա, որպեսզի մի պահ շեղվես դրա վրա ու հետ վերադառնալուց սերդ նույն ձև ու նույն տեղում գտնես։ Վստահ եմ, որ հեռախոսները դավաճանությունների և ամուսնալուծությունների, բաժանումների և դժբախտությունների ավելացման մեջ գլխավոր դեր են կատարում, գլխավոր գործիքն են ու սոցիոլոգները արժի հեռախոսը առանձին հետազոտման օբյեկտ սարքեն։
Հեռախոսը ծնգոցը շեղեց ինձ քնից։ Tinder - you have a new match. Վերջերս էի գրանցվել էդ պեպսի պակալենյայի գործիքում ու հիմնական մղումս ծանոթանալը չէր, այլ պարզագույն հետաքրքրասիրությունը՝ միմյանց աջ ու ձախ անելու աշխատելու մեխանիկան կամ դրա բացակայությունը հասկանալը։ Վստահաբար նոր ծանոթությունենրի նպատակ չկար։ Պիտի լռիվ անբաշար ու անգյալ լինես, որ Երևանում ծանոթություն փնտրես թինդերով։
Բացեցի նոր մատչիս էջը։ Բառերի մարդ լինելով, ես սկզբից միշտ նայում եմ ինչ ա գրված։ Բառը ամենաազդեցիկ բանն ա աշխարհում, ամենավարակիչը գաղափարն ա, բայց ազդեցիկը՝ բառն ա։ Ու ամենաօգտակար ձևը նոր մարդուն ճանաչելու ու իդենտիֆիկացնելու հետևելն ա նրա բառերին՝ հատկապես, երբ էդ բառերով ինքն իր մասին ա պատմում։ Վիրտուալում էլ, բառերը մնում են ամենաօգտագոր ձևը մարդուն հասկանալու, ամենաօգտակարը, ամենահաճելի մեկա նյուդն ա։ Գրված էր` pray(աղոթելու նշան) ու 6:13 Matthew, մեկ էլ մի տեղ էլ չեմ հիշում ինչ կոնտեքստում՝ Jesus.
Աստվածաշունչ փորձել եմ կարդալ մի 10 անգամ, բայց էդ փորձը իսկույն ևեթ շեղվել ա առաջին գուգլի զապռոսով։ Ոնց հասկացել եմ, առնվազն 4 օֆիցիալ տարբերակ կա աստվածաշնչի։ Շեղող ա, շեղող, Աստված միհատ ա, աստվածաշունչը՝ 4։ Դրա համար էլ սասհմանափակվել եմ Դանթեի կատակերգությունը և մահացու մեղքերի ցուցակը ընթերցելով։
Ինչևէ, օրիորդի թինդերի էջից “6:13 Matthew” copy ու գուգլում paste արեցի, բերեց․
“And lead us not into temptation, but deliver us from evil: For thine is the kingdom, and the power, and the glory, for ever. Amen.”․ Մահացու մեղքերի ցուցակը հիշելով՝ փռթկացի։ Փռթկալը վստահաբար մահացու չէր։ Ուրեմն եկել մտել ես հերիք չի հեռախոս, միհատ էլ ինտերներ, բազմաթիվ կրոնական ֆանածիկների կարծիքով՝ սատանայի ստեղծածներ ու ծուղակներ, հերիք չի ինտերնետ ես մտել, միհատ էլ՝ թինդեր՝ վավաշոտության և ցանկամոլության, հեշտամոլության ու անառակության մղումները ի կատար ածող էփփլիքեյշն ու ասում ես, թե բա՝ մի տանիր մեզ փորձութեան մէջ։ Սատանի մայլում քյանդրբազություն անել արտահայտությունը երբեք էսքան ճշգրիտ չի նկարագրել իրավիճակը։
Լավ դե, հետ մտա թինդերի էջը, օրիորդի մոտ ՝ Նենե անունով։ Հաճելի աղջիկ էր, սևահեր, բարակիրան, մերձավոր արեևլյան ընդգծված դիմագծերով։ Ուզում էի՝ hi գրել, երբ ինձնից առաջ ընկավ ու զարգացավ խոսակցությունը արագ ու առանց ընդմիջումների։
‐ Parev 🙂
‐ Barev
‐ Do you speak english?
‐ I do
‐ How r you?
‐ Good, thanks, and you?
‐ Not bad
‐ What r u doin?
‐ Nothing much. You?
‐ Same…Chilling, drinking beer
‐ Oh, I would drink some
‐ Wanna join?
Այ հիմա ընդմիջվեցի, նորից մտա Նենեի էջը թինդերում։ Չէ, էջը իրական ա։ Բայց էսքան արագ հանդիպման համար շատ սիրունն ա, վստահաբար իրա միակ տարբերակը չեմ, վստահաբար ռոք սթար էլ չեմ, ոչ էլ Ձախ Հարութն եմ, ոչ էլ երկու բառից կարամ իրան նենց դզեմ, որ նախաձեռնի հանդիպում մի րոպե չանցած։ Մնաց մի տարբերակ, օրիորդը խմած ա ու բաց աշխարհքի հանդեպ՝ բոլոր շեղումներով ու մեղքերով։
Գրեցի․
‐ Sure. Where are you?
‐ Khanjyan street.
‐ I will be there in 20 minutes
‐ Ok :)
Մտա դուշ, արագ հագնվեցի, բացեցի օծանելիքի դարակը՝ չկողմնորոշվելով որ մեկը ցանեմ։ Ցանեցի գրեթե չօգտագործած մեկը, էն մեկը, որ մինչև հիմա չէի կողմոնորոշվել՝ դուրս գալիս ա թե չէ։ Էս դեռևս չկողմոնորոշված ու հայրենադարձ՝ հավանաբար լիբանանահայ աղջկա հետ հանդիպման համար հարմար տարբերակ ա․ սփյուռքահայ օրիորդների հետ երբեք դեյթի չէի գնացել։
Հասնելուց մի 2 րոպե շուտ գրեցի․
‐ I'm close, do you want to continue there?
‐ No, I’m leaving this place now. Can we meet in front of the vernissage?
‐ Sure, I'm in the car, I’ll come get you.
‐ No, please, could you park somewhere and come by a walk.
‐ Why?
‐ Well, it’s our first encounter…I don't know you, it’s more comfortable for me to meet in the street…
‐ As you wish.
‐ Thanks
Դեե, մի տեղ գոնե իրեն ետ է պահում փորձութեան՝ մտածեցի ու առաջին պատահած տեղում պարկինգ արեցի։ Քայլելով՝ գրեցի․
‐ Walking to the vernissage
‐ Waiting for you
Հասա․․․Բեժ թրենչքոթը ձեռքին ծալած պահած, բեժ էնքան բարակ որ անիմաստ ժակետով ու քիփ ոտքերի երկարությունը ու ուղղաձիգությունը ընդգծող ջինսերով օրիորդը կողանց էր կանգնած ինձ ու նայում էր փողոցի կողմ։ Մոտենալուց մի քանի քայլ էր մնացել, երբ շրջվեց, իսկույն ճանաչեց ու ժպտաց։ Մոտեցա, ասեցի․
‐ Բարև
‐ Hiii, - երկար ու լայն ժպտալով ոսկորիկոտ ձեռքը մեկնեց ինձ։ Սեղմեցի՝ ավելի շուտ հպվեցի ձեռքին մատերի հատվածում, ձեռքը ետ տարավ ու ասեց․
‐ Nice to meet you
‐ Nice to meet you..
Լռություն եղավ մի քանի վայրկյան, երբ աջ ու ձախ շրջվելով, երեխու պես կոտրատվելով մի քանի անգամ՝ ուրախ հարցրեց․
‐ Do you like me?
Ծիծաղեցի․
‐ Yes, I do.
‐ Thanks
‐ Still wanna drink something?
‐ Yes
‐ There is a cafe near here, we can walk there, they serve till late night
‐ Ok
Խոսակցությունը անմիջական էր, ինքն էլ էդ խոսակցության մեջ գերանմիջական։ Նուրբ էր, նիհար, սլացիկ։ Մուգ մաշկ ուներ, ընդգծված մուգ աչքեր՝ խորամանկ՝ մերձավոր արևելքի խարդավանքների պես։ Օծանելիքը արևելյան էր, թանձր ու խիտ, ու չէի հասկանում դուրս գալիս ա թե չէ։ Խոսակցության մեջ մի քանի անգամ անհանգիստ հարցնում էր․ “Do you really like me? If no, tell me, it’s ok”. Ստանում էր դրական պատասխան, բայց ինքը դրանից մինչև վերջ չէր հանգստանում կարծես։ Չնայած նրբությանը, կանացիությանը, եվ բնազդաբար կին լինելուն, նկատում էի կյանքի պարտադրանք նրա մեջ՝ նրա պահի տակ կտրուկ շարժումներում, ներքուստ խորքում անհանգիստ վիճակում: Ալկոհոլը խմում էր շատ հանգիստ, իմ պես, ծխախոտը վառում էր իմ չափ հաճախ, բայց անգամ ինձնից թունդ բան։ Ծխախոտը բռնում մատերի արանքում կանացի՝ սինեմատիկ սիրուն, բայց ներս էր քաշում նիկոտինը կարիքով՝ իմ պես։
Հաշիվը բերեցին՝ ակնարկելով, որ փակվում են։ Ձգվեցի դրամապանակիս, երբ նույնը կրկնեց ինքը։ Խիստ ասեցի․
‐ Hey, don’t do that, here in Armenia we don't split the bill on dates, unlike…, - կանգ առա ու հասկացա որ դեռ չեմ էլ հարցրել կոնկրետ որ երկրից ա
Ժպտաց, երևի ինքն էլ հասկացավ, որ չի ասել դեռ՝ որտեղից ա․
‐ Փեյրութ, Լիփանան
‐ Oh, հետաքրքիր տեղից ես
‐ Եղա՞ծ ես Լիփանանի մեջ
‐ Չէ, հակառակ դեպքում հետաքրքիր չէր լինի
Դուրս եկանք, քայլեցինք, ճանապարհին անտուն շների հանդիպեցինք, որոնք ձգվեցին դեպի իրեն, կանգնեց, սիրեց բոլորին, խնդրեց գնանք խանութ շներին բան առնելու, չմերժեցի․․․Ճանապարհին ասեց․
‐ Սորրի, բայց կգարծեմ, թե չես հավներ ընձի
‐ Ինչու՞ այդպես կկարծես
‐ Ա՛յդպէս կը զգամ իմ ներսը
‐ Չէ, կհավնեմ
‐ R u sure?
‐ Yes
‐ Շադ լավ է, քանի որ ես ալ քեզ կը հավնիմ
Շներին կերակրեց, ասեց․
‐ I still want to drink something…
‐ Կարանք առնենք խանութից
‐ Yeah, lets do it, where is your car?
‐ Մոտ ա
‐ Lets buy some drink and go drink it in a car somewhere
‐ Օօօ, արդեն պատրաստ ե՞ս նստես մեքենան
‐ Այո՛, արդէն քեզի կը վստահիմ, - ծիծաղելով ասեց։ Շատ կանացի ծիծաղելով։ Աղջկական ծիծաղելով։ Ծիծաղը ի տարբերություն նրա մնացած կերպարանքի կյանքի պարտադրանքից չէր տուժել, մնացել էլ աղջկական։
Շշերով նստեցինք մեքենան, քշեցի նորքի բարձունքներից մեկի վրա, որտեղից քաղաքը կերևար։ Շիշը վերցրեց, կրակայրիչով բացեց, տվեց ինձ, իրենն էլ բացեց։ Խմեցինք, խոսեցինք։ Մի պահ լռություն բռնացնելով, ձգվեցի համբուրեցի։ Ուզում էի նուրբ ու կարճ համբուրել՝ առաջին համբույրին համահունչ, բայց էդ նրբությունը տևեց մի քանի վայրկյան ու ձգվեց կրքոտ շնչառություն խլող պահող ֆռենչ քիսսերով, հետո մի պահ եկավ նստեց գիրկս, շարունակեց համբուրել շրթունքներս, հետո վիզս, հետո ականջներս, մարմինս փշաքաղվեց, կոնքերից բռնեցի, սկսեցի ես համբուրել ու կծոտել իրեն, էդ ընթացքում գոտիս հարմարացրեց արձակել, ես իր ջինսը արձակեցի, աթլետիկ մի քանի շարժումով ջինսից ազատվեց, նստեց գիրկս, ձեռքը տարավ անդամիս, բռնեց, շոյեց ու բռնած դանդաղ նստեց վրեն՝ սահուն կառավարելով ներս մտնելս։
Վերջում հպվեց դոշիս՝ շնչառությունը հանգստացնելով։ Երկար կմնար, եթե չընդհատեի․
‐ Ծխենք միհատ
‐ Уеаh, sure, - ասեց, կանացի մի քանի անհասկանալի շարժումներով իրեն կարգի բերեց ու տեղափոխվեց կողքի նստարանի վրա։
Ծխեցինք, համարյա չխոսեցինք։ Մեքենայի հայելին իջեցրեց, որ շպարը դզի-փչի։ Լույսի տակ աչքս ընկավ ձեռքերին՝ վրան սպիներով՝ երակների մասում։ Կյանքի պարտադրանքին չի դիմացել․․․
Վերջում տարա իրեն տուն, տան մոտ մոտեցավ համբուրեց ինձ ու կասկածանքով հարցրեց․
‐ Կը հանդիպինք դեռ, չէ՞
Ժպտացի․
‐ I think so…
‐ Թիվս քեզի տամ, ուզիս՝ հեռացայնէ ընձի վաղը
‐ Տուր համարդ
‐ Bye
‐ Good night
“Եսիմ”․ - մտածեցի ու քշեցի տուն։
Comments