top of page

S O U L J O B 17

  • Фото автора: Vag Germanyan
    Vag Germanyan
  • 27 февр. 2023 г.
  • 6 мин. чтения

Գլուխ 17


Մի քանի օր անց Մարիան գրեց` ինչպես միշտ գործնական` առաջարկով հանդիպման` ժամ-տեղ-ով: Մեղրամիս չէին գնացել: Ֆիկտիվությունը դրանից կպակասեր, եթե գնային: Իսկ ֆիկտիվ էր ամեն ինչ: Դե, Մարիայի համար: Չէին որոշել ամուսնանալ, ստիպված միջոցառում էր էդ, որովհետև առաջին անգամ Մարիայի ԱՄՆ դեսպանատուն մտնելիս վիզան մերժել էին: Ստիպված զագսով ամուսնացան, որ վիզան տան ու երկուսով գնան Ամեռիքա: Իսկ հարսանեկան էդ միջոցառումը արդեն ծնողների պահանջն էր:

Որոշեցինք հանդիպել Թումոյի այգում` կենտրոնից հնարավորինս հեռու: Ընդհանրապես Մարիայի հետ հանդիպում էինք քաղաքի կամ ծայրամասերում, կամ կենտրոնի ամենալքված կորած-մոլորած վայրերում, ինչի շնորհիվ ահագին ուրիշ կողմից ճանաչեցինք Երևանը ես ու ինքը: Դե կամ էլ գիշերվա հազարին լռիվ պատահաբար կամ դիտավորյալ-պատահաբար էս կամ էն ակումբում, հետո էլ հաստատ ոչ պատահաբար` դիտավորյալ` դրա էս կամ էն մութ անկյուններում:

Ճանապարհին գրախանութ մտա, Մարիային նվեր առա. հարսանիքին նվեր չէի տարել ))

Հասա, մտա այգի, հեռվում տեսա լանջին մի քարի վրա նստած էր: Նախորդ օրը ուժեղ հեղեղ էր եղել, ու ամբողջ այգու խոտածածկը փափուկ էր դարձել ցեխից: Ձայն տվեցի, որ ինքը մոտենա, ես ցեխերը չընկնեմ: Մեկ-երկու, չլսեց: Ստիպված ոտքերիս տակ ուշադիր նայելով, հարմար քարեր ընտրելով, թռվռալով ես մոտեցա իրեն: Մոտենալուց հասկացա ինչի չէր լսում, ականջակալներներով ամենաբարձր ձայնի վրա մյուզիքը մի քանի քայլի վրա անգամ ինձ էր լսելի:

Մի քայլով կտրուկ մտա իր տեսադաշտ:

- Հե՛յ, - ժպտալով ասեցի:

Ականջակալները դանդաղորեն հանեց, դանդաղորեն կանգնեց տեղից ու դանդաղորեն մոտեցավ կարճ հպումով համբուրելով շրթունքներս.

- Բարև, - ժպտալով ասեց:

- Ինչպե՞ս եք, տիկին....Ամուսնուդ ազգանունը չե՞ս վերցրել:

- Եթե երբևիցե ինչ-որ մեկի ազգանուն վերցնեմ, էդ ազգանունը Գոռոզյանի պես պիտի հնչեղ լինի:

- Էէ՜լ մի շողոքորթի, - ասեցի ու իրանից գրկեցի մոտեցրեցի ինձ, կորանք մի պահ համբույրի մեջ: Հետո երկուսով նստեցինք քարին:

- Ի՞նչ ես լսում, - հարցնում եմ:

- Սպասի ասեմ, - ասեց ու բացեց ipod-ը ու սկսեց track-երով անցնել:

- Սկզբից scars on broadway էի լսում, հետո անցա nirvana-յին,երբ սկսեցիր ու-շա-նալ, իսկ որ եկար` արդեն slipknot:

- Հմմ, ոնց որ քո ոճը չի:

- Փորձում եմ քեզ մոտ լինել…հասկանալ.. Քո սիրած խմբերն են չէ…

- Հմմ…Ինչի՞դ ա պետք, մեկա մի քանի ամսից գնում ես…

- Մի՛ ասա տենց:

- Չասե՞մ, որ գնում ես:

- Նախ դեռ հաստատ չի, երկրորդն էլ` մի մտածի դրա մասին խնդրում եմ…

- Լավ…, - ասեցի ես ու մտածեցի, որ Մարիայի հետ կապված երբեք էլ ոչնչի մեջ ոչ խորացել եմ, ոչ մտածել:

- Առավոտյան սուրճ չեմ հասցրել խմել, արի to take վերցնենք էն կրպակից:

- Արի, - ասեցի ու միասին թռվռալով քարերի վրայով` պարբերաբար ձեռքս մեկնելով իրան, հասանք ասֆալտապատ արահետին ու քայլեցինք դեպի կրպակը:

Կռացա պատուհանին ու ասեցի.

- Երկու ամերիկանո, - Երևանյան կլիման կոշտ է ու կտրուկ, ասկետական իր եկեղեցու պես` ձմեռը սաստիկ ու չոր ցուրտ, ամառը` միանգամից, հանկարծակի ու անտանելի ցամաքային տապ, ցերեկը` տապակող արևով, գիշերը` պարզիկա քամոտ: Երևանում սուրճ ընտրելիս երբեք չես տատանվում` սառը զովացնող ուզես թե ջերմացնող եռման տաք: Հայկական բարձրավանդակի լեռները զուրկ են միջերկրական թավշյա եղանակից` ճոխությունից, որովհետև վայելքի գարնանային միջինը էստեղ կանգ չի առնում` ամառվա ու ձմեռվա երկար գզվռտոցից` խելագառ մարտից հետո, գրեթե միանգամից ու կտրուկ հաղթանակած տարածվում ա տապը ու դու միշտ կամ կարիք ունես զովանալու, կամ տաքանալու: Կարիք, ոչ պարզապես ցանկություն:

- Տաք թե՞ սառը:

«Սառը» ուզում էի ասեի, երբ եկավ ինձ բրդեց պատուհանից մի կողմ, ինքը քիթը մտցրեց ներս ու սկսեց իր հարցուփորձը.

- Մակիատո ունե՞ք:

- Չէ:

- Լատե՞, կապուչինո՞

- Չէ, կաթով ամերիկանո կարող եմ տալ միայն...

- Լաավվ, - դժգոհ ու հոգոցով դուրս հանեց մեջից Մարիան, - ինձ կաթով ամերիկանո, բայց կես-կես չափաբաժինը պահեք խնդրում եմ:

- Լավ, - գրեթե նույն դժգոհությամբ հայտնեցին պատուհանի ներսից:

- Կաթով սուրճճճ, - ծաղրելով կրկնեցի ես:

- Ի՞նչ, համով ա, փորձի:

- Չէ, ես սուրճ եմ ուզում, ոչ թե ապուր սուրճով: Աղ բիբար էլ ավելացրու, վերջում էլ կանաչի ասա թող կտրատի մեջը:

- Բե-բե-բե

- Ժամանակին միհատ պոետ ասել ա, որ սուրճը պիտի լինի սիրո մես մաքուր, սատանայի պես սև, դժոխքի պես այրող, անեծքի պես թունդ և կյանքի պես դառը: Բայց էդ պոետը 4 բնորոշում ա տվել, տվել 5-րդը իմն ա:

- Եվ որն ա քոնը?

- Չեմ հիշում

Գլուխը շարժելով ծիծաղ զսպելով ժպտաց վրաս.

- Ախր ո՞նց կարաս, համ տենց ցինիկ ըլնես, համ էլ տենց…

- Պոետիկ

- Հա էլի

- Մի բան էն չի էլի հետս

- Բռակ ես, հա՞

- Բռակը դու ես, որ մտել ես մեջը

- Բեբեբե

Սուրճը պատրաստվեց, վերցրեցինք, քայլեցինք ճեմուղով:

- Էդ ի՞նչ ա ձեռքինդ

- Է՞ս… Պոեզիա ա

- Որն ա

- Իմ սիրած պոետի

- Տերյանի՞

- Հա

- Կտա՞ս?

- Կտամ ու կարող ես չվերադարձնել

- Ինչի՞

- Նվիրում եմ քեզ

- Օօօ, ինչու՞ հենց Տերյան

- Դե ի՞նչ կարամ նվիրեմ արտակարգ կեղծված սիրով ու ստացված ամուսնությամբ աղջկան, եթե ոչ արտակարգ անկեղծ բայց չստացված ամուսնությամբ սիրո պոետին...Վստահ չեմ, որ միտքս հասցրի քեզ, - ավարտելուց նայեցի վրես`էլի գլուխը շարժելով ծիծաղ զսպելով ժպտում էր վրաս

- Ինձ թվում ա դու դժգոհ ես, որ ամուսնացել եմ:

- Դա տի շտո, էդ ինչի՞ց պիտի դժգոհ լինեմ

- Բայց ոչ էն դժգոհությամբ, որ ո՜նց ինձ թողեցիր ամուսնացար, չէ՛: Դու դժգոհ ես, որովհետև հետաքրքրությունը միքիչ մարել ա քեզ համար...

- Ինչի՞

- Դե կայֆ ա լինել մի աղջկա հետ, ով պատրատվում ա ամուսնանալ բայց քեզ հետ ա: Իսկ ամուսնանալուց հետո...իմ կյանքը սովորական ամուսնական կյանք ա, և հետևաբար`դավաճանությունն էլ ա սովորական քեզ համար…

Ժպտացի, ճշմարտության մաս կար ասածի մեջ, բայց ավելի հետաքրքիր էր, թե ինչ էր անելու ինքը իմ էդ ճշմարտության հաստատման հետ.

- Երևի ճիշտ ես,- ասեցի:

Կանգնեց, ինձ էլ կանգնացրեց.

- Փորձվես ինձանից ձանձրանալ....Բայց եթե ձանձրանաս, միանգամից կասես:

- Իմաստ չկա, դու միանգամից կզգաս…

- ....Լավ... Գիրքը ստորագրե՞լ ես

- Չէ, մտածեցի չես ուզի իմ անունը երևա...

Պատռեց փաթեթանքը, թղթերը առանց ծալելու մտցրեց,ավելի ճիշտ խցկեց պայուսակի մեջ, բացեց կազմը, մեկնեց ինձ ու ասեց` ստորագրի խնդրում եմ.

- Գրիչ չունեմ

- Ես ունեմ, - ասեց ու սկսեց պայուսակի նոր խցկած թղթի կտորների, ծխախոտի, կրակայրիչների, կրակայրիչների, կրակայրիչների, Մարիան կրակայրիչների գիժ էր, հավաքում էր ամեն տեսակի ու քանակի, հաճախ գողանում սրանից-նրանից, ու թե սիրտը էդ օրը շահեիր, միհատ լավը կտար քեզ ու կոսմետիկայի խառնաշփոթի մեջ փնտրել գրիչը, գտավ, տվեց:

Վերցրեցի, երկար չմտածելով գրեցի. «Տերյանի վրա ապրող աղջկան», հետ տվեցի գիրքը, նայեց, գոհ ժպտաց.

- Ինչի՞ ես սիրում Տերյանին...դպրոցից հիշում եմ դեպրեսիվ տխուր գրող էր

- Գրող չէր, պոետ էր...

- Լաաավ, պոետ էր: Եվ ինչու՞:

- Չգիտեմ...Հակասական պոետ ա...Մի կողմից իրա սիրած կանանց միշտ հեշտ հասնող ու գրավող, սերը կենդանի պահող, բայց մյուս կողմից էդ սերը դժբախտացնող սեփական անհասկանալի քայլերով ու դրանով մերժելի դարձող, ու դրանից էլ հենց տառապող:

- Օրինա՞կ

- Դե օրինակ` սիրելով մեկին ամուսնանալ մյուսի հետ, բայց շարունակել սիրել մյուսին ու գրվել հետը...Ու էդ թվում ա թե կեղծիքի մեջ ինքը սերը ամենալավն ա սրբադասել բոլոր պոետներից...Տողերը անքաքտելի են, սերը, դրա բացարձակությունը անհերքելի ա իրա մոտ...Բայց միայն տողերում:

- Ինչի՞ ա բա տենց հակասական

- Չգիտեմ...Երևի տղամարդկային գիծ ա...Տղամարդիկ չգիտեն ինչ անել սիրո հետ...Իսկ կանայք գիտեն...

- Եվ ինչ են անում կանայք

- Դե կամ ամուսնանալ ու երեխաներ ունենալ, կամ դժբախտանալ ու կամուրջից գցվել....Առնվազն մոտենալ կամուրջի եզրին:

- Ցինիիկ…

- Մի անհանգստացի, էդ քեզ չի սպառնում

- Էդ ինչի՞, – նեղացած հարցնում ա

- Դե դու արդեն արտակարգ կեղծված ամուսնացել ես: Ըտեղ կամուրջներ ու ձորեր չկան, միայն հարթավայրեր և տափաստաններ:

Շրջվեց, նայեց Կիևյան կամրջին, առանց ետ շրջվելու խոսեց.

- Հա, երևի ճիշտ ես…Գցվել կամրջից հանուն սիրո, թե սեր անել կամրջի տակ թաքնված…Իմը երկրորդն ա, - ետ շրջվեց վերջապես, նայեց ինձ ու շարունակեց. – Բայց դուու՜ …դու հաստատ դժգոհ ես, որ ամուսնացել եմ

- Հա, դժգոհ եմ

- Հա՞ : Ու ինչի՞

- Դժգոհ եմ, որ ինձ եկեղեցի չես կանչել

- Ի՞նչ պիտի անեիր եկեղեցում

- Էն պահին, երբ տեր-հայրը ասեր «Թե կա մեկը, ով դեմ է այս միությանը, թող հիմա կանգնի ու ասի, կամ լռի հավերժ», ես բան կունենայի ասելու

- Ու ի՞նչ էիր ասելու

- Կանգնելու էի ու ասեի «Ես կլռեմ»

- Ահահահահահահա՜, - կանգնեց, հենվեց մի ձեռքով ինքն իր ծնկի վրա, մյուսով բռնվելով իմ ձեռքից ու շարունակեց ծիծաղել, երբ հանգստացավ, եկավ դիմացս, երկու ձեռքով փաթաթվեց վզիս, բարձրացավ ոտքերի ծայրերի վրա ու համբուրեց: Էդ հաբույրում համբուրողը ինքն էր, համբուրվողը` ես: Քիչ են էդպիսի կանացի համբույրները մեզ հանդիպում: Ձեռքերս իջան ներքև ու սկսեցին սկզբից շոյել, հետո տրորել, հետո սեղմել, քաշել, կմճտել, մի խոսքով ցավացնել հետույքը: Երբ չափը անցնում էի, ավելի ճիշտ, երբ ցավին էլ չէր դիմանում, փախնում էր ձեռքիս տակից ու շրթունքս կծում, վայրկյաննեց անց դանդաղ էլի գալիս հայտնվում էր ձեռքերիս տակ: Ձեռքերս մտան տաբատից ներս ու հայտնվեցին ժանյակավոր ներքնազգեստի վրա: Ընդհատվեցի համբույրից, ու գլուխս մեջքից ներքև թեքելով` հայացք գցեցի վրան:

- Էս ի՜նչ էլ սեքսի ա

- Նոր ա, - ասեց ու փռթկաց:

- Ի՞նչ

- Հեչ, մաման էն օրը տեսավ սենյակումս, ասում ա` էլի էս ագառկի շտուչկեքից ես առել:

- Ահահա՜

Ինձ ձեռքերով ու ձեռքերի հեռավորությամբ բրդեց, ներքևից վերև նայեց մեղսավոր հայացքով ու հարցրեց.

- Ուզու՞մ ես մնացածը տեսնել

- Ուզում եմ

- Գնա՞նք մի տեղ:

Ձախ շրջվեցի, բարձրունքից հրազդանի կիրճն էր երևում ու դրա միջով անցնող նեղ ճանապարհը, որի աջ ու ձախ մայթերում կոկիկ ու աննկատ տեղավորվել էին լավ(love) հոթելները:

- Իջնենք ներքև, - գլխով ներքև ցույց տալով հարցրի

- Անդունդը՞: Դժոխքը՞

- Էդ վերջում...Մինչ ցանկացած դժոխք քաղցր ու չար մեղքերի հերթն է, օրիորդ- ասեցի ու ձգվեցի վիզը համբուրել

- Oo, պոեե՜տտ …





Комментарии


Комментарии к этому посту больше не доступны. Обратитесь к владельцу сайта за дополнительной информацией.
  • Facebook

©2019 by vgermanyan. 

bottom of page