18-ը
- Vag Germanyan

- 12 июн. 2019 г.
- 1 мин. чтения
Նրա կերպարը մի Փարիզ է,
Հոգին`արևլյան խարդավանքով
Ու խաբկանքով
Լեցուն Բեյրութ է,
Մարմինը` անսխալական տաք Աթենք է,
Ու բայց սիրտը` տերյանական
Սառն էստոնուհի է,
Ինչպես ցավում էր նա` Վ. Տերյանը.
«Մեզ չի հասկանա սառն օտարուհին»,
Եվ վերջում ասեմ,
Որ լեզուն նրա պուշկինյան
Ցուրտ հյուսիսյան Օլգա է:
Ես, որ ոչ բանաստեղծ, ոչ գրող եմ,
Պատեպատ եմ տալիս ինձ
Գրողի ու հերոսի
Կերպարների միջև,
Ու մոռանում եմ, որ իբրև հայ`
Իմ բախտը Թումանյանի
Թմբկաբերդի իշխանինն է,
Բայց հետո մի պահ
Վերհիշում եմ,
Որ իբրև մերձավոր արևելյան
Ժողովրդից ծնված`
Մաս կազմած,
Թուրքերից տուժված,
Կամ էլ աստծուն
Անվերջ փնտրող
Եվ փնովող,
Ես Օմար Խայամն եմ,
Որ կնոջը ճանաչելով
Ոչ զղջաց, ոչ ատեց,
Չերջանկացավ,
Չդժվախտացավ,
Կարծես թե միայն վայելեց:
Այնպես որ, սիրուհիս,
Սիրուն սիրելիս,
Սիրտս զգույշ պոկիր, հոգիս…
Թե չէ մեկ էլ կհիշեմ,
Որ Կարթագենը պետք է ավիրվի:



Комментарии