Էս ժամին
11 нояб.
1 мин. чтения
Գինին բացելիս
Շշի պռոշը փշրվեց.
Չգիտեմ նրանի՞ց էր,
Որ շիշը սխալմամբ դրել էիր
Սառցարանում
Թե՞ ես էի խմած
Ու ավել ուժ
գործադրեցի…
Ծիծաղեցինք
Ասեցի՝ գնամ նորը բերեմ:
Ասեց՝ գի՞ժ ես, էս ժամին
Հո չե՞ս դուրս գա:
Պահարանից գտավ
Սուրճի ֆիլտր
Վրայից միհատ էլ թեյի
Հարմարացրեց շշի կոկորդին
Ես շիշն էի բռնել
Ինքը՝ ֆիլտրը
Չորս ձեռքով
Երկու բաժակները
Լցրեցինք…
Ծիծաղեցինք
Գինին կար՝ կիսած բաժակներում:
Գինու շիշն էլ էր կիսված՝ անհավասար կտորների
Բայց, թե ապակի կար գինու մեջ
Մեզ հավասար էր բաժին հասնելու:
Խմեցինք,
Աչքերը փակ համբուրվեցինք.
Համբուրվելիս
Բաժակները շուռ տվեցինք…
Ծիծաղեցինք
Սերը հերիք էր սխալվելու համար
Ու մենք սխալվում էինք առանց սիրո…
Ու առանց գինու:


Комментарии